Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարին - Mediamax.am

4022 դիտում

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը կարեւորել է Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացվող զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը, որի նպատակն է զինծառայողների իրավունքների եւ հիմնարար ազատությունների իրացման, իրազեկվածության եւ իրավագիտակցության բարձրացումը: 

 

Նատալիա Վուտովան էլ վերահաստատել է համագործակցային ծրագրերին եւ միջոցառումներին օժանդակելու ԵԽ երեւանյան գրասենյակի  հանձնառությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին