Դ. Տոնոյանը Բրյուսելում կմասնակցի Աֆղանստանի շուրջ քննարկումներին - Mediamax.am

4439 դիտում

Դ. Տոնոյանը Բրյուսելում կմասնակցի Աֆղանստանի շուրջ քննարկումներին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների այսօրվա հանդիպմանը մասնակցելու նպատակով:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում անվտանգության միջավայրին ամրապնդմանն առնչվող խնդիրները: 

 

Հանդիպման արդյունքում ակնկալվում է ձեւավորել խնդիրների հաղթահարման վերաբերյալ Աֆղանստանում իրականացվող առաքելությանը ուժեր տրամադրող երկրների ընդհանուր դիրքորոշումը:

 

Այցի շրջանակում նախատեսվում են Դավիթ Տոնոյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի, Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի եւ գործընկեր երկրների այլ պաշտոնյաների հետ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին