ՃՈ-ն աշակերտներին լուսարձակող թեւնոցներ կտրամադրի - Mediamax.am

8474 դիտում

ՃՈ-ն աշակերտներին լուսարձակող թեւնոցներ կտրամադրի


Լուսանկարը` ՀՀ ՃՈ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՃՈ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՃՈ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՃՈ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՃՈ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՃՈ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՃՈ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՃՈ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 դպրոցում Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ Եգոր Կարապետյանը այսօր երթեւեկության կանոնների վերաբերյալ դասընթաց է անցկացրել աշակերտների համար եւ նրանց լուսարձակող թեւնոցներ բաժանել, որոնք երեխաներին ավելի տեսանելի են դարձնում վարորդների համար։

«Ճանապարհային պատահարների, հատկապես վրաերթների մեծ մասը տեղի է ունենում հետիոտնի մեղավորությամբ: Հատկապես մեծ է անչափահասների մասնակցությամբ վթարների թիվը, երբ վերջիններս փորձում են ճանապարհն անցել չթույլատրվող հատվածով։ Այդ պատճառով մեր առաջ խնդիր ենք դրել, որ դպրոցահասակ երեխաները պետք է հնարավորինս տեղյակ լինեն ճանապարհային երթեւեկության կանոններին եւ խախտումներ թույլ չտան. այստեղից էլ ծագել է դպրոցներում դասընթացների անցկացման գաղափարը»,- ասել է Կարապետյանը Վորլդ Վիժն Հայաստանի եւ Ճանապարհային ոստիկանության համագործակցությամբ անցկացված դասընթացի ժամանակ։

 

Նա նշել է, որ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ ՃՈ-ն հաճախակի է միջոցառումներ անցկացնում թե Երեւանում, թե մարզերում:

 

«Համագործակցությունը շարունանական է լինելու, եւ կարծում եմ, որ կհամագործակցենք նաեւ մի շարք այլ ծրագրերի շրջանակներում»,- նշել է Եգոր Կարապետյանը։

 

«Նախաձեռնության հեղինակը դպրոցի Աշակերտական խորհուրդն էր, որը մտահղացել էր տրանսպորտային կանգառի դիմաց գտնվող բանուկ խաչմերուկում դպրոցի երեխաների համար կազմակերպել անվտանգ երթեւեկության կանոնների մասին դասընթաց», - նշել է Վորլդ Վիժն Հայաստանի Երեւանի գրասենյակի ղեկավար Մարինա Հովհաննիսյանը` կարեւորելով  նաեւ արդեն ուսումնական տարվա սկզբից դպրոցների ծրագրում երթեւեկության կանոնների մասին հատուկ դասընթացների ընդգրկումը:

 

Հիշեցնենք, որ դպրոցահասակ երեխաներին լուսարձակող թեւնոցներով զինելու առաջարկով ՃՈ պետի հետ հանդիպման ժամանակ հանդես էր եկել Հայաստանում Լիտվայի նախկին դեսպան Էրիկաս Պետրիկասը, որը մի շարք ապացույցներ էր ներկայացրել այն մասին, որ այդ թեւնոցների շնորհիվ Լիտվայում զգալիորեն նվազել են հետիոտն երեխաների մասնակցությամբ վթարները։ Համագործակցության արդյունքում պատվիրված լուսարձակող թեւնոցները կբաժանվեն Հայաստանի դպրոցների աշակերտներին նոր ուսումնական տարվա ընթացքում՝ երթեւեկության կանոնների մասին հատուկ դասընթացի շրջանակներում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին