Հայ-ռուսական կապերն ընդլայնվելու են, ասել է Տոնոյանը - Mediamax.am

4418 դիտում

Հայ-ռուսական կապերն ընդլայնվելու են, ասել է Տոնոյանը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ասել է, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները շարունակվելու են ընդլայնվել եւ զարգանալ:

Այդ մասին նա ասել է՝ այսօր ընդունելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանորդ Անդրեյ Իվանովին եւ ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդ Եվգենի Բուլավինցեւին:

 

Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաեւ երկու երկրների համագործակցության կարեւորությունն ինչպես ռազմաքաղաքական դաշինքների, մասնավորապես` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրները, այդ թվում` փոխգործակցության հետագա զարգացման ուղիները ռազմաքաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական մակարդակներում:

 

Կարծիքներ են փոխանակվել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին