Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար - Mediamax.am

8827 դիտում

Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար


Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար:

Այս մասին վարչապետն ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

 

Դավիթ Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին:

 

1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1997թ.՝ Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան:

 

1992-1994 թթ.  ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, 1994թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ։

 

1997թ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ-ում որպես սպառազինության վարչության սպա։

 

1998-2004թթ. ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։

 

2004-2007թթ. եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։

 

2007-2008թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետի պաշտոնը:

 

2008-2010 թթ. եղել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։

 

2010-2016թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

 

2017-ից մինչ օրս զբաղեցրել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին