5435 դիտում

Վիգեն Սարգսյանը մասնակցել է «Ես եմ» ծրագիրն ընտրածների երդմանը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է փետրվարի 24-ին Արցախում կայացած «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը:

Շնորհավորելով նորակոչիկներին, նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին ծառայության այս տարբերակը ընտրած տղաները ոչ միայն չեն ափսոսա իրենց հետագա կյանքի համար վճռորոշ դեր ունեցող որոշման համար, այլեւ դրական օրինակով կվարակեն նախազորակոչային տարիքում գտնվող բազմաթիվ այլ երիտասարդների:


«Դուք այսօրվանից անվտանգության կրողներից դառնում եք անվտանգության երաշխավորներ ողջ պետության ու հասարակության համար: Դուք մեկ քայլ առաջ եք կատարել ձեր հասակակիցներից, կայացրել եք բարդ որոշում, իսկ նման որոշում կայացնելը միշտ տարբերում է առաջնորդին, գերազանցիկին ու հաջողակ մարդուն միջակությունից:  Մաղթում եմ ձեզ անվտանգ ծառայություն, ոգու հաղթանակ, հաղթանակ ձեր բոլոր մտահոգությունների նկատմամբ, հաղթանակ, որը ձեր մտերիմներին ու հարազատներին եւս մեկ անգամ կապացուցի, որ ձեր ընտրությունը ճիշտ էր եւ իմաստավորված»,-նշել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am