5738 դիտում

ԱՄՆ դեսպանը հյուրընկալվել է Ռազմական համալսարանում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ներկայացրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարության հիմնադրույթները:

Շնորհակալություն հայտնելով փետրվարի 21-ին կայացած հանդիպման համար ԱՄՆ դեսպանը նշել է, որ հանդիպումը կօգնի Հայաստանի ներկա եւ ապագա զինվորական առաջնորդներին առավել լայն պատկերացում կազմելու ԱՄՆ նոր վարչակազմի կողմից վարվող անվտանգության քաղաքականության վերաբերյալ:

«ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ առաջ քաշված բոլոր նպատակներն էլ որոշ առումներով ուղղակիորեն առնչվում են Հայաստանին, քանի որ դրանցից յուրաքանչյուրում էլ մենք ունենք ընդհանուր շահեր: Այնտեղ գովեստով են հիշատակվում ՆԱՏՕ-ի դաշնակից եւ գործընկեր երկրները, ինչպիսին է նաեւ Հայաստանը, որոնք միասին պայքարում են ահաբեկիչների դեմ եւ ջանում են բարելավել ահաբեկչության դեմ ուղղված պայքարն ամբողջ աշխարհում»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am