ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարում - Mediamax.am

6988 դիտում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցում է փետրվարի 19-ից 22-ը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում անցկացվող «Մարտական եղբայրություն-2018» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում կայանալիք հետախուզական ստորաբաժանումների «Որոնում», «Փոխգործակցություն» եւ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման առաջին շտաբային բանակցություններին:

 

Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների եւ կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2019թ. պլանի, ինչպես նաեւ մինչեւ 2025թ. ընկած ժամանակահատվածում Հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների եւ կազմավորումների ուժերի ու միջոցների պատրաստության համատեղ միջոցառումների ցանկի նախագծերի քննարկմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին