7473 դիտում

ԶՈՒ արդիականացման ծրագիրը հստակ թիրախներ ունի, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը տարբերվում է բոլորից, քանի որ թիրախավորված ծրագիր է:

Այս մասին նախագահը նշել է Ազգային անվտանգության խորհրդի նիստում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ՊՆ 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագծի ստեղծումը պայմանավորված էր հանգամանքով, որ տարածաշրջանում նոր մարտահրավերներ են ձեւավորվում, եւ դրանց արձագանքելու լավագույն միջոցը երկարաժամկետ զարգացման ծրագիր ունենալն է:

«Այսօր առկա է ծրագիր, որը լավ մշակված է, թիրախներ կան, կան ցուցանիշներ, եւ որ ամենակարեւորն է՝ կան նաեւ ֆինանսական հաշվարկներ: Ասածս չի նշանակում, որ չենք կարող այս ծրագրի մեջ փոփոխություններ մտցնել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am