9342 դիտում

Կկայանան հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին ներկայացրել է այն ուղղությունները, որոնք ընդգրկվելու են զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրում եւ որոնց շուրջ ակնկալվում է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ հետ:

Հունվարի 16-ին կայացած հանդիպմանը ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության շրջանակներում 2017թ. ընթացքում կատարված աշխատանքները եւ նախանշվել են 2018թ. համագործակցության հիմնական ուղղությունները:

Ռիչարդ Միլսն ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պատրաստակամությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018թ. ընթացքում Երեւանում հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ, որի ընթացքում կհամաձայնեցվի հետագա համագործակցության ընդհանուր տեսլականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am