ՊՆ-ի ու «Արար» հիմնադրամի ջանքերով դիրքերը կդառնան ավելի անվտանգ - Mediamax.am

31679 դիտում

ՊՆ-ի ու «Արար» հիմնադրամի ջանքերով դիրքերը կդառնան ավելի անվտանգ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունն ու «Արար» հիմնադրամն իրականացրել են համատեղ պիլոտային ծրագիր՝ մարտական դիրքերից մեկը լիարժեք կահավորելով եւ ամրացնելով:

Ծրագրի շրջանակում oգտագործվել է արեւային պանելներով սնվող կայան, բնական գազի մասնավոր համակարգ, ինչպես նաեւ դիրքի տարբեր հատվածներում կիրառվել են նոր տեխնիկական լուծումներ:

 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 8-ին ծանոթացել է նշված մարտական հենակետում եւ խրամախորշերում իրականացված լրակահավորման եւ վերամրակցման աշխատանքներին:

 

Հիմնադրամում նշել են, որ ծրագրի նպատակն է դիրքում իրականացված լուծումները կիրառել տարբեր մարտական դիրքերում զինծառայողների անվտանգությունը եւ մարտունակությունը բարձրացնելու նպատակով:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին