Նոր հակակարկտային հրթիռային կայաններն արդեն Հայաստանում են - Mediamax.am

25449 դիտում

Նոր հակակարկտային հրթիռային կայաններն արդեն Հայաստանում են


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում ծանոթացել է պիլոտային ծրագրով նոր հակակարկտային հրթիռային կայանների տեղադրման աշխատանքներին:

Երկու «Элия 3» կայան տեղադրվել է Արագածոտնի, մեկը՝ Արմավիրի մարզում, ինչի շնորհիվ ստեղծվել է շղթայական պաշտպանության գոտի:

 

Առաջիկա օրերին կայանները պատրաստ կլինեն գործարկման: Սա հնարավորություն կտա կարկտահարությունից հուսալի պաշտպանության տակ առնել շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք:

 

Կրակոցներն իրականացվում են ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման շատ մեծ ճշգրտություն:

 

Պիլոտային ծրագրի հիման վրա արտակարգ իրավիճակների նախարարությունը կապահովի ծրագրի շարունակականությունը՝ Հայաստանի մյուս մարզերի մշակովի հողատարածքները եւս առնելով նման կայանների պաշտպանության տակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին