Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում այսօր անցկացվել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի, ինչպես նաեւ ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը:
ԱԻՆ-ում նշել են, որ զորավարժությանը ներկա է եղել նաեւ նախարար Դավիթ Տոնոյանը:
Զորավարժության նպատակն էր արտակարգ իրավիճակներում ՀՀ ԱԻՆ եւ հատուկ ուժերի ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաեւ վթարավերականգնողական, առաջին բուժօգնության եւ արտակարգ իրավիճակների կանխարգելման կարողությունների կատարելագործումը:
Միջոցառման ավարտին՝ հանդիսավոր երթից հետո, Դավիթ Տոնոյանը հուշամեդալներ, պատվոգրեր ու նվերներ է հանձնել վարժանքի մի շարք մասնակիցների:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: