Երեւանը Բաքվի սադրանքներին կոշտ պատասխան է խոստանում - Mediamax.am

26992 դիտում

Երեւանը Բաքվի սադրանքներին կոշտ պատասխան է խոստանում


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորում էր ստացել 13-ամյա երեխա։

«Երեկ երեկոյան եւ անցած գիշերվա ընթացքում հայկական զինված ուժերը, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որեւէ զինատեսակից կրակ չեն բացել»,- ասված է հաղորդագրությունում:

 

ՊՆ-ն հիշեցրել է, որ Հայաստանի զինված ուժերը երբեք եւ որեւէ պարագայում նշանառության տակ չեն վերցնում խաղաղ բնակավայրերը։

 

«Ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքն ի հայտ է գալիս նույնիսկ իրենց տարածած լուսանկարներում, որոնցում պարզ երեւում է, որ երեխայի վերքերն ակնհայտորեն հին են եւ որեւէ կապ չեն կարող ունենալ օգոստոսի 7-ին իբր ստացած բեկորային վնասվածքների հետ:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, ինչպես նաեւ նախազգուշացնում, որ որեւիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների»,- հայտարարել են ՀՀ ՊՆ-ում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին