Ստորագրվել է հայ-չինական 2017թ. ռազմական գործակցության ծրագիրը - Mediamax.am

11188 դիտում

Ստորագրվել է հայ-չինական 2017թ. ռազմական գործակցության ծրագիրը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 11-14-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ Գուան Յուֆեյի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ այցի ավարտին ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանն ու Գուան Յուֆեյը ստորագրել են երկու երկրների նախարարությունների միջեւ 2017թ. համագործակցության ծրագիրը:

 

Այցի շրջանակում Չինաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի, պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ:

 

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու, մի շարք փոխշահավետ նախագծեր իրականացնելու ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին