Դավիթ Փախչանյան՝ պետք է լուծել ԶՈՒ-ի առջեւ ծառացած խնդիրները - Mediamax.am

15514 դիտում

Դավիթ Փախչանյան՝ պետք է լուծել ԶՈՒ-ի առջեւ ծառացած խնդիրները


Դավիթ Փախչանյանը
Դավիթ Փախչանյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Սեյրան Օհանյանը եւ Դավիթ Փախչանյանը
Սեյրան Օհանյանը եւ Դավիթ Փախչանյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ներկայացրել է պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին:

ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարը շնորհավորել է Դավիթ Փախչանյանին նշանակման կապակցությամբ: Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են տարվել հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման ուղղությամբ, եւ իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում ստեղծվել է ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն:

 

Դավիթ Փախչանյանն էլ նշել է, որ պատվաբեր է պաշտպանական համակարգում պատասխանատու պաշտոն ստանձնելը եւ ընդգծել, որ համատեղ ջանքերի եւ նպատակաուղղված աշխատանքի համադրմամբ ռազմարդյունաբերական ոլորտում պետք է հասնել զգալի արդյունքների՝ տարիների ընթացքում ստեղծված հիմքի վրա զարգացնելով ոլորտը եւ լուծելով զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին