Մեդվեդեւ. Եթե մենք զենք չվաճառենք, դա կանեն ուրիշները - Mediamax.am

8296 դիտում

Մեդվեդեւ. Եթե մենք զենք չվաճառենք, դա կանեն ուրիշները


Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը
Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ասել է, որ եթե Մոսկվան դադարեցնի զենք մատակարարել Հայաստանին եւ Ադրբեջանին, իր տեղը կզբաղեցնեն այլ երկրները:

«Եթե մի պահ պատկերացնեն, որ Ռուսաստանը կհրաժարվի այդ դերից, մենք շատ լավ պատկերացնում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Զենք կգնեն այլ երկրներից, դրա մահաբերության աստիճանը դրանից չի նվազի: Բայց դա կարող է նաեւ խախտել գոյություն ունեցող հավասարակշռությունը, քանի որ մենք հասկանում ենք, թե որոնք ենք մեր գործընկերների պահանջները, եւ բոլորն են պատկերացնում, թե ինչպիսին է տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը»,- Россия 1 հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Դմիտրի Մեդվեդեւը:

 

ՌԴ վարչապետի խոսքերով, վստահություն չկա այն հարցում, որ եթե զենքի վաճառքի այս շուկա այլ երկրներ գան, ապա դա կհեշտացնի իրավիճակը: Նա կարծիք է հայտնել, որ իրավիճակն, ըստ ամենայնի, ավելի կբարդանա:

 

«Ես կարծում եմ, որ զենքը կարող է եւ պետք է ձեռք բերվի ոչ միայն այն ինչ-որ ժամանակ օգտագործելու, այլ նրա համար, որ այն զսպող գործոն դառնա, եւ այս պահը պետք է ընկալվի հակամարտության բոլոր մասնակիցների կողմից»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին