exclusive
6569 դիտում

Զինվորական նվագախումբ. փամփուշտից ոչ պակաս կարեւոր


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


1992թ. նոյեմբերին ստեղծվեց անկախ Հայաստանի խորհրդանիշներից  մեկը՝ պաշտպանության նախարարության զինվորական նվագախումբը:

Նվագախմբի գործունեության, բարդությունների ու ստեղծման մասին Մեդիամաքսը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ  ԶՈւ Գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետ-գլխավոր դիրիժոր, գնդապետ Արմեն Պողոսյանի հետ, որը եւ կանգնած է այս խորհրդանիշի ստեղծման ակունքներում:

Սկիզբը

1992թ. նոյեմբերին պաշտոնապես ստեղծվեց ՀՀ ՊՆ զինվորական նվագախումբը, որը եւ սկիզբ դրեց Ռազմանվագախմբային ծառայությանը, իսկ հետագայում ՝ առանձին բաժնին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչ այդ՝ 1992թ. հունվարին, մենք արդեն ունեինք անկախ Հայաստանի առաջին զորամասի նվագախումբը: Դա դեսանտագրոհային գնդի կազմում ընդգրկված նվագախումբն էր: Գնդի հիմնադրումից առաջ՝ 1991թ., ինձ հարցրին, թե կցանկանամ արդյոք ղեկավարել այդ նվագախումբը: Դա, կարելի է ասել, իմ երազանքներից մեկի իրականացման առաջին քայլն էր: Մինչ այդ մի քանի անգամ դիմել էի համապատասխան մարմիններին՝ առաջարկելով, որ անկախ հանրապետությունն  ունենա իր պետական սիմվոլներից մեկը՝ պատվոպահակային վաշտն ու նվագախումբը, սակայն ստացել էի հակադարձում, թե՝ «հիմա մեզ ավելի շատ փամփուշտ է պետք»:

Դեսանտագրոհային գնդի կազմավորման հետ միասին ստացա առաջին նշանակումս հայկական բանակում, որից հետո նոյեմբերին կազմավորվեց ՀՀ ՊՆ զինվորական նվագախումբը: Նորաստեղծ նվագախմբի կազմը մեծ էր, տղաները՝ ոգեւորված: Այսօր նվագախմբում մոտ 50 երաժիշտ կա, որոնցից երեքն այստեղ են ստեղծման օրվանից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեծ աշխատանքի շնորհիվ՝ կարճ ժամանակում կարողացանք ապահովել մեր առջեւ դրված խնդիրները: Առաջին զինվորական երդումից սկսած մինչ օրս մասնակցել ենք շուրջ 1700 պետական, կառավարական, գերատեսչական միջոցառումների եւ արարողությունների, դիմավորել նորանկախ պետության առաջին օտարերկրյա պատվիրակություններին, ելույթ ունեցել անկախ Հայաստանի նախագահների երդմնակալության արարողություններին, զինվորական զորահանդեսներին, ներկայացրել մեր առաջին ստեղծագործությունները:

Հպարտանալու շատ առիթներ ունենք: Մեզ համար շատ կարեւոր էր Շուշիի ազատագրման երրորդ տարեդարձին նվիրված զորահանդեսին մասնակցելը, որի ժամանակ ելույթ ունեցանք Արցախի Պաշտպանության բանակի զինվորական նվագախմբի հետ, ինչպես նաեւ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելը, Հռոմի պապ Հովհաննես Պետրոս երկրորդի այցի շրջանակում դիմավորման հանդիսավոր արարողության երաժշտական սպասարկումը եւ այլն:

Անգամ չենք կարող ասել՝ այս տարիների ընթացքում ո՞րն է եղել մեզ համար ամենակարեւոր միջոցառումը. զարգացման մեջ կանգառ չկա:

Երազանքի արմատները

Միշտ երազել եմ, որ անկախ հայրենիքս իր զինվորական նվագախումբն ունենա: Սովորել եմ Մոսկվայի կոնսերվատորիայի զինվորական դիրիժորների ֆակուլտետում: Ուսումն ավարտելուց հետո ինձ առաջարկում էին ուղարկել Գերմանիա, բայց չհամաձայնեցի, քանի որ մանկությունից մեծ ցանկություն ունեի՝ Հայաստանում վերականգնել ու տարածել այգիներում հնչող փողային նվագախմբերի գեղեցիկ ավանդույթը: Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ Խորհրդային Միությունը փլուզման եզրին է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նշանակվեցի Երեւանում, բայց, որոշ ժամանակ ծառայելուց հետո, երբ եկավ անկախության ձեռքբերման ժամանակաշրջանը, սովետական զորքից, իմ զեկուցագրի համաձայն, դուրս եկա: Իհարկե, ղեկավարությունը պնդում էր, թե անկախությունն ու միության փլուզումը ժամանակավոր է, հեռանալ պետք չէ, սակայն չհամոզեցին:

Հետ չմնալու մասին

2008թ. առաջին անգամ մասնակցեցինք զինվորական նվագախմբերի միջազգային փառատոնին, որը կայացավ Սանկտ Պետերբուրգում: Մտավախություն ունեիք, թե մենք ինչ-որ տեղ հետ ենք մյուսներից: Լավ ծրագիր պատրաստելուց ու մասնակցելուց հետո հասկացանք, որ որոշ առումներով այնքան առաջ էինք, որ մեր օտարերկրացի գործընկերներն էլ չէին սպասում:

Առաջին քայլերգը

Սովետական տարիներին շատ հայ կոմպոզիտորներ ստեղծագործել են զինվորական քայլերգի ժանրում: Սակայն, երգացանկը ժամանակի ընթացքի հետ ունի թարմացման եւ փոփոխման կարիք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրել եմ դիմավորման, շքերթային եւ համերգային քայլերգեր: Ստիպված եմ եղել այդ քայլին գնալ, քանի որ պաշտոնական միջոցառումների ժամանակ եւ պետական դրոշ ներս բերելու համար պաշտոնական արարողակարգը պահանջում է նվագել ազգայինը: Ամեն արարողակարգ ունի իրեն հատուկ երաժշտությունը: Մեզ հարիր չէր ռուսական կամ օտարերկրյա երաժշտության ներքո մեր պետական դրոշը ներս բերել: Ռեպերտուարի լրացման ուղղությամբ աշխատում են նաեւ մեր տղաները. բավական հաճելի եւ հետաքրքիր ստեղծագործություններ են ստացվում:

Զինվորական նվագախմբի բարդությունների մասին

Զինվորական նվագախմբի առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր կատարվող ստեղծագործություններն անձնակազմը պետք է անգիր նվագի: Մենք ստիպված ենք այդպես անել: Արտասահմանում ընդունված տարբերակ կա` նոտաներն ամրացվում են գործիքներին, բայց մենք այդ քայլին չենք գնում. միայն նոտաները թերթելը արդեն իսկ զինվորական չէ, կարգից շեղում է: Բարդ է նաեւ նվագել, քայլել ու չափ տալ հատուկ շքերթային համազգեստով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լինում են դեպքեր, երբ հուզմունքից ու շփոթմունքից տղաները լարվում են, չափ տալուն զուգահեռ փորձում եմ որսալ նրանց հայացքներն ու հանգստացնել՝ հասկացնելով, որ ամեն ինչ լավ է. չափից շատ լարումն անգամ ուշագնացության կարող է բերել: Մեր տղաները ցանկացած եղանակային պայմաններում ելույթ են ունենում, անգամ շոգն ու ցուրտը չպետք է խանգարեն նրանց պատշաճ ներկայանալուն:

Նվագել շարժման ընթացքում

Նվագախմբի ժամկետային զինծառայողների մոտ 25-30 տոկոսը 6 ամիսը մեկ փոխվում է: Նրանց պետք է կարճ ժամանակում սովորեցնել, պատրաստել, ծանոթացնել դեֆիլեի նրբություններին ու հասցնել պահանջված մակարդակի: Բարդություններից մեկն էլ շարժման ընթացքում նվագելն է, որը զինվորական նվագախմբի երաժշտից պահանջում է հատուկ շարային քայլ: Սխալ քայլի դեպքում երաժիշտը կարող է լուրջ վնասվածք հասցնել իր շրթունքների մկաններին եւ ատամնաշարին: Միշտ ավելի բարձր մակարդակ, ավելի մաքուր երաժշտական կատարում եւ անթերի զինվորական կեցվածքի ենք ձգտում, ինչի համար անդադար աշխատանք է պետք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուրախությամբ ուզում եմ նշել, որ 2004-ից Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ունենք զինվորական դիրիժորների բաժին, որի շրջանավարտներն իրենց լավագույնս դրսեւորում են մեր զորամասերում:

Զենքի պես մաքուր գործիքի մասին

Զենքը մաքուր պահելուն հավասարազոր է նաեւ երաժշտական գործիքների մաքրությունը: Յուրաքանչյուր երաժշտական փողային գործիք յուրահատուկ խնամք է պահանջում: Տղաները սովորաբար կապված են իրենց անձնական գործիքին եւ եթե ընդհանուր տեսքի հետ խնդիր չի լինում, մենք թույլ ենք տալիս իրենց գործիքով նվագել: Օրվա ընթացքում գործիքից բաժանվում են միայն իրենց առջեւ դրված խնդիրների լուծման կամ հոգնածության դեպքում:

Հիշողության մասին

Եղել է դեպք, որ մի օրում միանգամից մի քանի պատվիրակություն ենք դիմավորել: ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ 19 երկրից ժամանած պատվիրակություններ էինք հյուրընկալել, բոլոր երկրների օրհներգերը պետք է անգիր հիշեինք, այբբենական կարգով նախապես հերթականություն սահմանեցինք ու կատարեցինք: Իրենք էլ էին զարմացել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կան օրհներգեր, որոնք բավական բարդ եւ ծավալուն են: Օրինակ`Արգենտինայի հիմնը տեւում է 7 րոպե, իր բարդությամբ ասես սիմֆոնիայի մի մաս կազմի, մի մեծ կտավ է, ինչպես եւ Ուրուգվայի հիմնը: Ուրուգվայի հրապարակի բացման ժամանակ, երբ նվագեցինք այն, հրավիրված հայ հյուրերից ոչ մեկը չհասկացավ, որ դա ուրուգվայցիների պետական օրհներգն է, միայն երբ մեր պատվիրակությունը տեսավ զգաստ կանգնած ուրուգվայցիներին, նոր հասկացավ, որ հնչում է նրանց պետական օրհներգը:

Հատուկ շքերթային համազգեստը

Նվագախմբի համազգեստն ունի հատուկ տարբերանշաններ, որոնք կրում ենք միայն մենք եւ պատվոպահակային վաշտը: Դա աքսելբանտն է, որը նշում է շքերթային համազգեստի առկայությունը, թեւքանշանը, որ բոլոր զինծառայողների դեպքում «Զինված ուժեր»-ն է, մեր դեպքում զինանշանն է՝ «Հայաստան» գրությամբ: Համազգեստի անբաժան մաս են կազմում նաեւ սպիտակ ձեռնոցները, ոսկեգույն գոտին, քրոմե երկարաճիտք կոշիկները, իսկ ձմեռային ժամանակաշրջանում՝ նաեւ շինելը:

Չգրված օրենքը՝ լինել ընտանիք

Մենք կարեւորում ենք մի ընտանիքի պես լինելը: Այստեղ «իմ» ու «քո» չկա, ամեն ինչում գերիշխում է «մեր»-ն ու հավասարը, մեծին հարգելը, գործից չխուսափելը, ընկերոջը օգնելը, պարտականությունները կատարելիս կատարելության ձգտելը:

Երաժշտությունը թե պատերազմական, թե խաղաղ ժամանակ միշտ ուժ է տվել զինվորներին: Հասարակ մարդկանց մոտ զինվորական նվագախումբը միշտ զորքի ու բանակի հանդեպ հպարտություն է ներշնչել, իսկ զինվորի մոտ՝ սեր ու ձգտում դեպի հայրենիքի պաշտպանությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նվագախմբի գոյությունը շատ կարեւոր է: Որպես նվագախմբի ղեկավար՝ զգում եմ այդ պատասխանատվությունը: Տղաներն էլ ոգեւորվում են իրենց արած աշխատանքից, երբ հասկանում են, որ իրենց խրոխտ քայլերգով ոգեւորում են շարքում քայլող հպարտ զինվորին:

Այսօր միահամուռ ուժերով պատրաստում ենք ստեղծագործությունների նոր երգացանկ՝ սեպտեմբերին 21-ին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի երաժշտական սպասարկման համար:

Լենա Գեւորգյան, Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am