Արցախում ներկայացվել է «Ստրելա-10» զենիթահրթիռային համակարգը - Mediamax.am

6733 դիտում

Արցախում ներկայացվել է «Ստրելա-10» զենիթահրթիռային համակարգը


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ Տիգրանակերտի զորավարժարանում շարունակում է ընթանալ Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների կրակային ակտիվ փուլը:

Դրան հետեւում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Մովսես Հակոբյանը:

 

Մեդիամաքս-ի թղթակիցը Արցախից փոխանցում է, որ զորավարժության սցենարի համաձայն, պայմանական հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հայկական դիրքերի վրա եւ, մխրճվելով առաջին գիծ, փորձում է զարգացնել հարձակումը: Հայկական պահեստային ուժերը հակահարվածով վերականգնում են մարտավարական դիրքերը: Գործընթացն աչքի է ընկնում աննախադեպ ինտենսիվ կրակոցներով եւ մեծաքանակ տեխնիկայի շարժով:

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, զորավարժության ընթացքում այսօր ներկայացվել է նաեւ ԼՂՀ ՊԲ սպառազինության մեջ այս տարի առաջին անգամ ընդգրկված նոր «Ստրելա-10» զենիթահրթիռային համակարգը:

 

«Որպես հրամանատար կարող եմ ասել, որ մարտավարությունը բավական բարձր է եւ շատ լավ կազմակերպված: Այն կրակային արդյունքները, որոնք հնարավոր է եղել տեսնել, բարձր են»,- ասել է Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին