Բանակցությունների ճակատագիրը «կախված է Անկարայի հավակնություններից» - Mediamax.am

2552 դիտում

Բանակցությունների ճակատագիրը «կախված է Անկարայի հավակնություններից»


Լուսանկարը` https://www.eurasiagroup.net/


Երեւան: Մեդիամաքս: Eurasia Group կազմակերպության եվրոպական տնօրեն Էմրե Պեկերը կարծում է, որ «հայ-թուրքական բանակցությունների ճակատագիրը մեծապես կախված կլինի նրանից, թե Անկարան որքան ճիշտ կկարողանա գնահատել իր հավակնությունները»։

Reuters-ի համար մեկնաբանելով հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը, Էմրե Պեկերն ասել է.

 

«Ամենայն հավանականությամբ, բանակցությունները ճանապարհ կհարթեն առաջիկա ամիսներին հետագա քննարկումների համար։ Բայց համապարփակ եւ երկարաժամկետ համաձայնագիր կնքելը դժվար կլինի բանակցությունների բազմակողմանիության եւ երկու երկրներում ներքաղաքական սահմանափակումների պատճառով: Պատմական հաշտեցման թեման էլ ավելի մեծ մարտահրավեր է հանդիսանում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին