Վարդիթեր Ալվանջյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

1753 դիտում

Վարդիթեր Ալվանջյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


«Երանի՜ նրանց, որ հալածվում են

արդարության համար,

որովհետև նրանցն է  երկնքի

արքայությունը»

 

Հովհ. Ե. 10

 

Աշխարհում  տեղի  են ունենում պատերազմներ, հակամարտություններ, որոնց զոհն են դառնում  բազմաթիվ մարդիկ, իրենց ծնողներին են կորցնում   շատ երեխաներ: Այդ երեխաները  իրենց գոյությունը պահպանելու համար ընկնում են կյանքի հորձանուտը մի մասը  սկսում  է  թմրանյութ օգտագործել և խորտակել իրենց կյանքը:  Այդ երեխաները արդեն իսկ  մանկություն չունեցող մարդիկ են, որոնց  կյանքի գեղեցիկ ուղին  ընդհատել է ինչ-որ մի  արյունոտ  ձեռք, կամ ինչ-որ մի պատահար: Նրանք կյանքի լուսանցքը ընկած մարդիկ են…

 

Սիրելի՛ Մարգարիտ, ես հասկանում եմ, որ հեշտ չի եղել Ձեր կյանքը, բայց նաև հիանում եմ այն կամքի ուժով, որը Դուք ունեք: Երջանիկ է այն մարդը, ով երջանկացնում է ուրիշներին: Դուք այն նվիրյալն եք, որ վտանգելով  Ձեր կյանքը փրկում եք ուրիշինը: Աստված մարդուն կյանք է տալիս, Դուք օգնում` պահպանել այդ կյանքը:

 

Հեշտ չի եղել իմ ժողովրդի ճակատագիրը, դարերի ընթացքում այն շատ արհավիրքներ է տեսել` կոտորածներ, գաղթ… Հայ ժողովուրդը երախտապարտ է  դանիացի Քարեն Եփփեին, ով իրեն նվիրել է  հայ գաղթականներին փրկելու գործին: Ես հասկանում եմ, որ եթե այն ժամանակ  շատերը կատարեին նման գործ արևմտահայության զգալի մասը  կփրկվեր:

 

Ձեր երկուսի կատարած գործը ապացույցն է  եղել, որ աշխարհի խիղճը  չի մեռել, այն արթուն է…

 

Աստված այնքան շատ է սիրել մարդուն, որ նրան ստեղծել է իր նմանությամբ, նրան կյանք է տվել, սակայն ո՞վ է   իրավունք տվել հասարակ մահկանացուին  որ, խլում է   իր նմանի կյանքը: Ոչ մեկը չի կարող ասել թե  ինքը առավելություններ ունի մյուս մարդկանց նկատմամբ, հաշվի չի առնվում նաև կրոնական պատկանելությունը և ռասսան, բոլորը հավասար են…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին