exclusive
8230 դիտում

5/10/15. Ամենաերիտասարդ խոսնակը, CBE-2013, «ոսկե համարները»


Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը Cooperative Best Effort-2003 զորավարժությունների բացմանը
Սերժ Սարգսյանը Cooperative Best Effort-2003 զորավարժությունների բացմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Կոալիցիոն հուշագրի ստորագրումը
Կոալիցիոն հուշագրի ստորագրումը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը եւ Տարոն Մարգարյանը
Սերժ Սարգսյանը եւ Տարոն Մարգարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-17

Կոալիցիան եւ ամենաերիտասարդ խոսնակը
 
Հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Օրինած երկրի» եւ ՀՅԴ առաջնորդները Երեւանում ստորագրեցին կոալիցիոն կառավարություն ձեւավորելու մասին հուշագիր:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ հուշագրի ստորագրումն աննախադեպ իրադարձություն է երկրի պատմության մեջ, եւ հույս էր հայտնել, որ երեք կուսակցությունները նոր կառավարության կազմում բեղուն համագործակցություն կծավալեն:

Կոալիցիոն հուշագրի ստորագրումը Կոալիցիոն հուշագրի ստորագրումը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Հունիսի 12-ին «Օրինած երկիր» կուսակցության 35-ամյա առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ընտրվեց ՀՀ Ազդային ժողովի նախագահ, դառնալով խորհրդարանի ամենաերիտասարդ խոսնակը Հայաստանի պատմության մեջ:
 
Cooperative Best Effort-2003

Հունիսի 17-ին Հայաստանում՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի շրջանակներում մեկնարկեցին Cooperative Best Effort-2003 զորավարժությունները:

Ելույթ ունենալով բացման արարողությանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասել էր, որ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը միավորել է բազմաթիվ երկրներ, որոնք շահագրգռված են եվրատլանտյան տարածքում խաղաղության եւ կայունության հաստատմամբ, եւ նոր սպառնալիքների առջեւ ԳՀԽ-ի շրջանակներում ծավալվող համագործակցությունը դառնում է էլ ավելի արդիական:
Սերժ Սարգսյանը Cooperative Best Effort-2003 զորավարժությունների բացմանը Սերժ Սարգսյանը Cooperative Best Effort-2003 զորավարժությունների բացմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Cooperative Best Effort-2003 զորավարժություններին մասնակցում էին Թուրքիայի ներկայացուցիչները:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-17

Հանրային խորհուրդը

Հունիսի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր  էր ստորագրել Հանրային խորհուրդ ստեղծելու մասին՝ «պայմանավորված հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու անհրաժեշտությամբ»:

Սերժ Սարգսյանը՝ «ոսկե համարների» մասին

Հունիսի 13-ին Երեւանում, ելույթ ունենալով Ոստիկանության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր.
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը համապատասխանի եվրոպական մակարդակին»:

«Երկու ամիս առաջ ինձ հարցրին, թե ինչ եմ մտադիր անել այն պաշտոնյաների երեխաների ու իրենց արտոնյալ համարող մարդկանց հետ, ովքեր խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները: Ես պատասխանեցի. «Կանեմ, կտեսնեք»: Ուզում եմ մի սովորական օրինակ բերել: Փողոցով, բառացիորեն ճանապարհային ոստիկանի աչքի առաջ անցնում է թանկ ու այսպես կոչված «լավ համարներով» մեքենաների շարասյուն, եւ ճանապարհային ոստիկանն ուրիշ բան չի մնում անելու, քան շրջվելն ու չտեսնելու տալը: Ավելին, այդ ընթացքում նա գտնում է խեղճ ու կրակ մի վարորդի եւ փորձում տուգանել: Այսինքն, պատրանք է ստեղծում, թե` աշխատում է: Սա անթույլատրելի է»,- ասում էր Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչն է պատճառը, ինչո՞ւ եք երկնչում, ումի՞ց ենք վախենում: Մի քանի ամիս առաջ ես Հանրապետության վարչապետն էի, ու չի եղել մի դեպք, որ խախտեմ կանոնները, անցնեմ կարմիր լույսի տակով: Եթե Հանրապետության վարչապետն իրեն թույլ չի տալիս անցնել կարմիր լույսի տակով, ապա ուրիշ ով ունի այս երկրում իրավունք նման բան անելու: Ո՞ւր է ձեր համարձակությունը: Չե՞ք հասկանում, որ դա ձեր հեղինակության խնդիրն է, ուրիշներին չէ:

Ես պահանջում եմ, որ այս երեւույթն արմատախիլ արվի: Մեր ճանապարհներին լկտիությունն ու անդաստիարակությունը տեղ չունեն: Եթե որեւէ մեկն, օրինակ, չկանգնի կարմիր լույսի տակ, իրեն օրենքից վեր համարի մեքենայի մակնիշով, համարանիշով իր կամ ծնողի զբաղեցրած պաշտոնով կամ փողի չափով` անպատիժ չպետք է մնա ու չի մնալու: Ավելին, եթե որեւէ մեկը փորձի ճանապարհային ոստիկանի իրավաչափ գործողությանը չենթարկվել, սպառնալ կամ, աստված մի արասցե, բռնություն կիրառել, ապա դա նույնպես ունենալու է հեռուն գնացող հետեւանքներ: Ասվածս ընդունեք իբրեւ կոնկրետ հանձնարարություն»,- հայտարարել էր ՀՀ նախագահը:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-17

Տարոն Մարգարյանը ստանձնեց պաշտոնը

Հունիսի 11-ին տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու արարողությունը:
Սերժ Սարգսյանը եւ Տարոն Մարգարյանը Սերժ Սարգսյանը եւ Տարոն Մարգարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Ելույթ ունենալով արարողության ժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր.

«Բոլոր ընտրություններից հետո առնվազն գալիս են պատասխանատվության եւ տքնաջան աշխատանքի պահերը, եւ ես համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Տարոն Մարգարյանը եւ իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդն ու ջանքերը»:

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am