5/10/15. Երեք երդում, «մաքուր էջից», Տեր-Պետրոսյան vs. Արեւմուտք - Mediamax.am

exclusive
7376 դիտում

5/10/15. Երեք երդում, «մաքուր էջից», Տեր-Պետրոսյան vs. Արեւմուտք


Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Սպիվակովը 2003թ. ապրիլի 9-ին
Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Սպիվակովը 2003թ. ապրիլի 9-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ. ապրիլի 9-ին
Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ. ապրիլի 9-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը 2008թ. ապրիլի 9-ին
Սերժ Սարգսյանը 2008թ. ապրիլի 9-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

2008թ. ապրիլի 9-ին Երեւանի կենտրոնում
2008թ. ապրիլի 9-ին Երեւանի կենտրոնում

Լուսանկարը` Ֆոտոլուր

2008թ. ապրիլի 9-ին Երեւանի կենտրոնում
2008թ. ապրիլի 9-ին Երեւանի կենտրոնում

Լուսանկարը` Ֆոտոլուր


 

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-15

 

«Աններելի սխալ կլինի»

 

Ապրիլի 9-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությունը:

 

Դիմելով ժողովրդին արարողությունից հետո, Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին եւ քաղաքական ուժերին աջակցել սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը հանրաքվեի կներկայացվի մայիսի 25-ին:

Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Սպիվակովը 2003թ. ապրիլի 9-ին Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Սպիվակովը 2003թ. ապրիլի 9-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Հանրաքվեի հաջողությունը կնշանակի անհերքելի առաջընթաց պետական կառուցվածքի բարեփոխումների, դատական իշխանության կայացման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության զարգացման գործում: Նման հնարավորության բացթողումն աններելի սխալ կլինի»,- հայտարարել էր Քոչարյանը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-15

 

Երդմնակալություն արտակարգ դրության պայմաններում

 

Ապրիլի 9-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

2008թ. ապրիլի 9-ին Երեւանի կենտրոնում 2008թ. ապրիլի 9-ին Երեւանի կենտրոնում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շուրջ եւ շրջակա փողոցներում անվտանգության ուժեղացված միջոցներ էին ձեռնարկվել. մուտքը

թույլատրվում միայն հատուկ անցագրերով մեքենաներին եւ արարողության հրավեր ունեցող հետիոտներին:

 

«Օրենքը մեկն է բոլորի համար»

 

Ապրիլի 9-ին «Ռոսսիյսկայա գազետա» թերթում հրապարակված հարցազրույցում Սերժ Սարգսյանը կաշառակերության դեմ պայքարն անվանել էր իր առաջնահերթ խնդիրներից մեկը:

Սերժ Սարգսյանը 2008թ. ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը 2008թ. ապրիլի 9-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

 

«Հարկերից խուսափելն ու կաշառակերությունը պետք է դիտվեն որպես հասարակության կողմից դատապարտելի երեւույթներ: Կաշառակերությունն այնպիսի հասարակական արատ է, որի դեմ հարկավոր է ստեղծել ոչ միայն օրենսդրական պատնեշներ, այլեւ` հասարակական, այդ թվում նաեւ ԶԼՄ-ների միջոցով: Արդար հասարակությունում գործում է օրենք, եւ այն մեկն է բոլորի համար»,- ասում էր նախագահը:

 

«Սկսել ամեն ինչ մաքուր էջից»

 

Ապրիլի 9-ին Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Human Rights Watch-ի տնօրեն Հոլլի Քարտները հայտարարել էր, որ Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի «ամեն ինչ սկսել մաքուր էջից» եւ «բաց չթողնել Հայաստանի սասանված իմիջը վերականգնելու հնարավորությունը»:

 

Նա ասել էր, որ Սերժ Սարգսյանը պետք է հետաքննի մարտի 1-ի առավոտյան եւ օրվա ընթացքում ոստիկանության կողմից չափազանցված ուժի գործադրման մասին հայտարարությունները, երաշխավորի, որ այդ հետաքննությունը կհամապատասխանի Հայաստանի միջազգային պարտավորություններին եւ կընդունի միջազգային օգնությունը հասարակության վստահության ապահովման համար, դադարեցնի կամայական ձերբակալությունները, վերջ դնի ժողովների ազատության սահմանափակումներին:

2008թ. ապրիլի 9-ին Երեւանի կենտրոնում 2008թ. ապրիլի 9-ին Երեւանի կենտրոնում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Human Rights Watch-ը նաեւ կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ն, Եվրոպական Միությունն ու Հայաստանի մյուս միջազգային գործընկերները «վերոնշված քայլերը պետք է դիտարկեն որպես հետագա համագործակցության եւ օգնության ցուցաբերման նախապայմաններ»:

 

Տեր-Պետրոսյանն ընդդեմ Արեւմուտքի «երկակի չափանիշների»

 

ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 10-ին հանդես էր եկել Արեւմուտքի խիստ քննադատությամբ` մեղադրելով «երկակի չափանիշների» օգտագործման համար:

 

Լեոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ «ապրիլի 9-ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը»:

 

«Արեւմուտքը բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով` կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը: Եվրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով եւ կրկնակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն»,- հայտարարել էր նախկին նախագահը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-15

 

Պաշտոնական եւ «ժողովրդական» երդմնակալությունները

 

Ապրիլի 9-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

 

Նույն օրը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում անցկացրեց է իր «երդմնակալության արարողությունը»:

 

«Թքած Րաֆֆու ու Սերժի վրա: Այսօր ժողովուրդն է գալիս իշխանության»,- ասել էր նա, հիշեցնելով որ Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն՝ իշխանությունը ժողովրդին է պատկանում»:

Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ. ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ. ապրիլի 9-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ չի պատրաստվում լքել Ազատության հրապարակը եւ «մինչեւ վերջին շունչը կմնա հավատարիմ ու հաշվետու ժողովրդին»:

 

«Մենք մեր շղթաներից դուրս ենք եկել: Ձեր ստրուկները չենք ու գնում ենք դեպի հաղթանակ: Չենք հավատում կեղծ երդումներին ու կեղծ երդումներ չենք տալիս», - ասում էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին