5/10/15. Երկրորդ փուլը, «99 տոկոսը» եւ Սարգսյանի «ոչ»-երը - Mediamax.am

exclusive
9445 դիտում

5/10/15. Երկրորդ փուլը, «99 տոկոսը» եւ Սարգսյանի «ոչ»-երը


Լուսանկարը` Ֆոտոլուր

Geghamian_2003_1  Արտաշես Գեղամյանը 2003 թվականին
Geghamian_2003_1 Արտաշես Գեղամյանը 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ստեփան Դեմիրճյանը 2003 թվականին
Ստեփան Դեմիրճյանը 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին
Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Րաֆֆի Հովհաննիսյանը
Րաֆֆի Հովհաննիսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Րաֆֆի Հովհաննիսյանը
Րաֆֆի Հովհաննիսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Րաֆֆի Հովհաննիսյանը
Րաֆֆի Հովհաննիսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Միջազգային դիտորդների ասուլիսը 2008 թվականին
Միջազգային դիտորդների ասուլիսը 2008 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Միջազգային դիտորդների ասուլիսը 2013 թվականին
Միջազգային դիտորդների ասուլիսը 2013 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը
Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վլադիմիր Կարապետյանը
Վլադիմիր Կարապետյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-25

 

Ընտրությունները

 

Փետրվարի 19-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրությունները: Ընտրությունների օրը նախագահի չորս ընդդիմադիր թեկնածուներ` Վազգեն Մանուկյանը, Արամ Կարապետյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Արտաշես Գեղամյանը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում հայտարարեցին քվեարկության ընթացքում տեղի ունեցած «զանգվածային իրավախախտումների եւ բռնությունների» մասին:

Ստեփան Դեմիրճյանը 2003 թվականին Ստեփան Դեմիրճյանը 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Հաշվի առնելով քվեարկության ընթացքում տեղի ունեցած զանգվածային իրավախախտումները եւ բռնությունները, հայտարարում ենք, որ վտանգված են ընտրությունների ազատ ու արդար ընթացքը եւ երկրի միջազգային հեղինակությունը: Այս ամենը ժողովրդի վստահությունը չվայելող գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի վերջին ճիգերն են՝ ամեն գնով պահպանելու իշխանությունը, ինչը նրանց չի հաջողվի», - նշված էր հայտարարության մեջ:

 

Դիտորդները

 

Փետրվարի 20-ին ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի դիտորդները հայտարարել էին, որ «Հայաստանում ընտրական գործընթացը մի շարք առումներով չէր համապատասխանում միջազգային չափանիշներին»:

 

«Նախագահական ընտրությունները Հայաստանում, ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված եւ անցան հանդարտ մթնոլորտում, սակայն ձայների հաշվարկի ժամանակ եւ ընտրական ողջ գործընթացում հայտնաբերվել են լուրջ թերություններ»,- ասված էր ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի դիտորդական առաքելության նախնական համատեղ եզրակացության մեջ:

 

Երկրորդ փուլը

 

Փետրվարի 20-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց նախագահի ընտրության երկրորդ փուլի անցկացման մասին, որում մրցելու էին ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որոնք հավաքել են ձայների, համապատասխանաբար, 49.8 եւ 27.7 տոկոսը: Երրորդ տեղը զբաղեցրել էր Արտաշես Գեղամյանը՝ ձայների 17 տոկոսով:

 

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ առաջին փուլում իր հավաքած ձայները թույլ կտան «համոզիչ հաղթանակ տանել երկրորդ փուլում»:

 

Մեկնաբանելով ընդդիմության հայտարարություններն այն մասին, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները, նախագահն ասել էր.

 

«Վստահ եմ, որ ընդդիմությանը պարզապես զարմացրել է այն փաստը, որ գրանցվել է ձայների 49.8 տոկոս, եւ իշխանությունները իրենց հաշվին ոչ մի տոկոս չեն «ավելացրել»: Ընդդիմությունը կարող է դիմել դատարան եւ փորձել ապացուցել իրենց իրավացիությունը: Սակայն, կարծում եմ, այդ դեպքում ընդդիմության ձայները կարող են նվազել, քանի որ այս ընտրությունների ընթացքում հենց ընդդիմությունն էր առավել ակտիվորեն խախտումներ կատարում»:

 

Գեղամյանի նախազգուշացումը

 

Փետրվարի 24-ին «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը ասել էր, որ «Հայաստանի գործող իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ ընդդիմության հաղթանակի դեպքում գնդակահարվելու են»:

 

Գեղամյանը հավելել էր, որ միայն ինքը կարող էր ապահովել Ռոբերտ Քոչարյանի արժանի եւ խաղաղ հեռացումը:

Geghamian_2003_1  Արտաշես Գեղամյանը 2003 թվականին Geghamian_2003_1 Արտաշես Գեղամյանը 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Ամեն ինչ արվել է ինձ երկրորդ փուլ չթողնելու համար, չնայած հենց Արտաշես Գեղամյանն էր երաշխիքն այն բանի, որ երկրում արյուն չի թափվի»,- ասել էր «Ազգային միաբանության» առաջնորդը:

 

Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը տարակուսանք էր հայտնել Արտաշես Գեղամյանի այն հայտարարության կապակցությամբ: Մեդիամաքսին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ «մենք պայքարում ենք Հայաստանում օրենքի գերակայության հաստատման համար, եւ մեր թեկնածուն իշխանությունների հետ ֆիզիկական հաշվեհարդարի մասին երբեք որեւէ հայտարարություններ չի արել»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-25

 

«Ձայների 99 տոկոսը»

 

Փետրվարի 19-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրությունները:

 

Այդ օրը ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահություն էր հայտնել, որ կհավաքի «ձայների 99 տոկոսը» եւ կհաղթի նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում:

Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ընտրական տեղամասերի փակումից հետո Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը ասել էր, որ  այսօր «մենք հաղթել ենք մի քանի րոպե առաջ ավարտված Հայաստանի նախագահական ընտրություններում, չնայած ավազակապետական ռեժիմի ղեկավարների բոլոր ջանքերին»:

 

Քոչարյանի շնորհավորանքը

 

Փետրվարի 20-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ էր  հղել վարչապետ Սերժ Սարգսյանին:

 

«Ազատ եւ արդար ընտրություններում Ձեզ ստացած քվեն Հայաստանի Հանրապետության արագընթաց զարգացմանն ու ժողովրդավարացմանը միտված բարեփոխումների շարունակականության քվեն է: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները կնշանավորվեն պետության կայունության ամրապնդմամբ եւ հասարակության ներսում հանդուրժողականության խորացմամբ»,- ասված էր ուղերձում:

 

«Մեծ մասամբ»

 

Փետրվարի 20-ին ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի եւ Եվրոպական Խորհրդարանի համատեղ դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ Հայաստանի նախագահական ընտրություններն «մեծ մասամբ» համապատասխանել են ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի չափանիշներին:

Միջազգային դիտորդների ասուլիսը 2008 թվականին Միջազգային դիտորդների ասուլիսը 2008 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Եվրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան փետրվարի 20-ին շնորհավորել էր Հայաստանի ժողովրդին «հանգիստ եւ մրցակցային նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ»:

 

Փետրվարի 23-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թոմ Քեյսին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «շնորհավորում են Հայաստանի ժողովրդին հանգիստ եւ մրցակցային նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ, հաշվի առնելով ԺՀՄԻԳ-ի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախնական եզրակացությունն այն մասին, որ ընտրությունները «մեծ մասամբ» համապատասխանել են ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին»:

 

Փետրվարի 24-ին Կենտրոնական ընտրական ամփոփեց նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն ՀՀ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը`հավաքելով ընտրողների 862 369 ձայն (52.82%): Երկրորդ տեղը զբաղեցրել էր ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով հավաքել էր 351 222 ձայն (21.5%):

 

ԱԳՆ աշխատակիցների ազատումը

 

Փետրվարի 25-ին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ստորագրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցություն հայտնած ԱԳՆ վեց աշխատակիցներին աշխատանքից ազատելու հրամանները:

 

Նախարարը հիշեցրել էր, որ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքն արգելում է նախարարության աշխատակիցներին զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Վլադիմիր Կարապետյանը Վլադիմիր Կարապետյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցություն հայտնած ԱԳՆ աշխատակիցների թվում էին ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը, արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ու ՆԱՏՕ-ի բաժնի պետ Մարթա Այվազյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-25

 

«Բարելավում»

 

Փետրվարի 19-ին Միջազգային դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները բարելավում էին՝ 2008 թվականի ընտրությունների համեմատ:

Միջազգային դիտորդների ասուլիսը 2013 թվականին Միջազգային դիտորդների ասուլիսը 2013 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Փետրվարի 20-ին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել էին «Հայաստանի իշխանությունների ապահովված առաջընթացը` նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու առումով»:

 

Փետրվարի 21-ին Միացյալ Նահանգները շնորհավորել էին Հայաստանի ժողովրդին նախագահի ընտրությունների առիթով, «որոնք միջազգային դիտորդների վկայությամբ հիմնականում լավ էին կազմակերպված եւ անցան հիմնարար ազատությունների հարգմամբ»:

 

«Ոչ» բոլոր առաջարկություններին

 

Փետրվարի 21-ին Երեւանում կայացավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Հաջորդ օրը ելույթ ունենալով հանրահավաքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը մերժել է  «ժողովրդի հաղթանակը ընդունելու» մասին իր կոչը:

Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Ընդունել ժողովրդի հաղթանակը՝ պատասխանն էր «ոչ», նոր ընտրություններ հանուն Հայաստանի ժողովրդի ապագայի՝ կրկին «ոչ»: Պատրաստ չե՞ք ընդունել ժողովրդի հաղթանակը: Դիմենք համամասնական համակարգին եւ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնենք՝ կրկին «ոչ»»,- ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին