5/10/15. Օրդուէյը՝ ընտրության, Լուկաշեւիչը՝ սպառնալիքների մասին - Mediamax.am

exclusive
7345 դիտում

5/10/15. Օրդուէյը՝ ընտրության, Լուկաշեւիչը՝ սպառնալիքների մասին


Արման Մուսինյանը
Արման Մուսինյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Արման Մուսինյանը
Արման Մուսինյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ալեքսանդր Լուկաշեւիչը
Ալեքսանդր Լուկաշեւիչը
Ջոն Օրդուէյը եւ Ռոբերտ Քոչարյանը
Ջոն Օրդուէյը եւ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ալեքսանդր Լուկաշեւիչը
Ալեքսանդր Լուկաշեւիչը

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15  ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-11

 

Օրդուէյը ընտրությունների մասին

 

Փետրվարի 5-ին Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ կապված Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

 

Նա, մասնավորապես, հայտարարեց.

Ջոն Օրդուէյը եւ Ռոբերտ Քոչարյանը Ջոն Օրդուէյը եւ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Եթե Հայաստանում կայանալիք ընտրությունները լինեն ազատ, արդար եւ թափանցիկ, ապա հաղթող ճանաչված նախագահին կսատարի թե Հայաստանի ժողովուրդը, թե միջազգային հանրությունն այնպիսի կարեւոր նպատակների իրագործման հարցում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»:

 

ԱՀԿ անդամ՝ պաշտոնապես

 

Փետրվարի 5-ին, անդամակցության մասին Արձանագրության վավերացումից 30 օր անց, Հայաստանը պաշտոնապես դարձավ Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) 145-րդ անդամը:

 

Քոչարյանը Վրաստանի եւ Ռուսաստանի մասին

 

«Իզվեստիա» թերթում փետրվարի 5-ին հրապարակված հարցազրույցում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկություն էր հայտնել, որպեսզի «Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ նույնիսկ ավելի զարգացած լինեին, քան հայ-ռուսական հարաբերությունները»:

 

«Դրանից մենք միայն կշահեինք, եւ, համոզված եմ, կշահեր նաեւ տարածաշրջանը»,- ասել էր Քոչարյանը:

 

•    10  ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-11

 

«Ակտիվ բանակցություններ»

 

Փետրվարի 5-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը հայտարարել էր, որ ՀՀ առաջին նախագահը «ակտիվ բանակցություններ» է վարում նախագահի թեկնածու,«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Արման Մուսինյանը Արման Մուսինյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Մենք լուրջ հիմքեր ունենք խոսելու ՕԵԿ-ի եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի մեզ միավորվելու հնարավորության մասին»,- ասում էր Մուսինյանը, վստահություն հայտնելով նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում Տեր-Պետրոսյանի հաղթանակի վերաբերյալ:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-11

 

Լուկաշեւիչն ընդդեմ սպառնալիքների

 

Փետրվարի 8-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հիշեցրել էր քաղաքացիական օդանավերի դեմ ուժի չկիրառման Ադրբեջանի պարտավորության մասին:

Ալեքսանդր Լուկաշեւիչը Ալեքսանդր Լուկաշեւիչը

 

«Այս հարցը բազմիցս բարձրացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: Կցանկանայի մեջբերում կատարել 2012թ. հուլիսի 13-ի հայտարարությունից, որտեղ համանախագահները վերահաստատել են իրենց դիրքորոշումը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք կրկին ստացել ենք կողմերի հավաստումն այն մասին, որ նրանք զերծ կմնան քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կամ սպառնալիքի կիրառումից, եւ մտադիր են լուծել այս հարցը դիվանագիտական ճանապարհով»: Այսպիսին է համանախագահների «եռյակի»՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դիրքորոշումը»,- նշել էր Լուկաշեւիչը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին