5/10/15. «Անխուսափելի կործանումն» ու «փրկության ճանապարհը» - Mediamax.am

exclusive
9383 դիտում

5/10/15. «Անխուսափելի կործանումն» ու «փրկության ճանապարհը»


Լեւոն Տեր-Պետրոսյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Թբիլիսիի Նորաշեն Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Թբիլիսիի Նորաշեն Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին

Լուսանկարը` Yuki Sakamoto

Րաֆֆի Հովհաննիսյանը 2003 թվականին
Րաֆֆի Հովհաննիսյանը 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-28

 

«Ժառանգության» ծնունդը

 

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 28-ին ազդարարեց «Ժառանգություն» քաղաքական կուսակցության ստեղծման մասին:

Րաֆֆի Հովհաննիսյանը 2003 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանը 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Ժառանգությունը» կդառնա «որակապես նոր քաղաքական ուժ, որը հանձնառու է վերականգնել մարդկանց հավատը սեփական ուժերի նկատմամբ»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-28

 

«Փրկության ճանապարհ» եւ «անխուսափելի կործանումը»

 

Հունվարի 28-ին ՀՀ նախկին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ծառայությունը տարածել էր նրա ուղերձը, որում ասված էր, որ «փետրվարի 19-ին ընտրությունը կայանալու է ոչ թե անհատների, այլ երկրի զարգացման երկու հնարավոր ճանապարհների միջեւ, որոնցից մեկը անխուսափելի կործանման, մյուսը՝ փրկության ճանապարհն է»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Սերժ Սարգսյանի ընտրության պարագայում մեր երկրում որեւէ դրական տեղաշարժ չի լինելու, այլ ընդհակառակը, ավելի են ծավալվելու այն բոլոր արատավոր երեւույթները, որոնք առկա էին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք», - ասել էր երկրի նախկին ղեկավարը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-28

 

Վրաստանի հայկական եկեղեցիները

 

Հունվարի 24-ին Թբիլիսիում կայացավ է հայ-վրացական հանձնաժողովի առաջին աշխատանքային նիստը, որը պետք է ուսումնասիրեր Վրաստանի տարածքում գտնվող Սուրբ Նշան, Սուրբ Գեւորգ, Նորաշեն, Սուրբ Մինաս եւ Կարմիր Ավետարան հայկական եկեղեցիների հարցը:

Թբիլիսիի Նորաշեն Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին Թբիլիսիի Նորաշեն Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին

Լուսանկարը` Yuki Sakamoto

Համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը կայացվել էր Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` Երեւան կատարած այցի ժամանակ: 

 

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել էին Վրաստանի մշակույթի նախարարության, Վրաց ուղղափառ եկեղեցու, Հայ Առաքելական եկեղեցու, ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Հանձնաժողովի անդամներից մեկը` «21-րդ դար» կազմակերպության նախագահ Պաատա Գաչեչիլաձեն ասում էր, որ «եկեղեցիների պատկանելության հարց չկա, խոսքը վերաբերում է դրանց պահպանմանը»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին