5/10/15. Հրավեր՝ Ռուսաստանին եւ Տեր-Պետրոսյանի վերադարձը - Mediamax.am

exclusive
12740 դիտում

5/10/15. Հրավեր՝ Ռուսաստանին եւ Տեր-Պետրոսյանի վերադարձը


Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007թ. հոկտեմբերի 26-ին
Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007թ. հոկտեմբերի 26-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը Cooperative Best Effort 2003 զորավարժության բացմանը
Սերժ Սարգսյանը Cooperative Best Effort 2003 զորավարժության բացմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայաստանի եւ ԵՄ գլխավոր բանակցողներ Զոհրաբ Մնացականյանն ու Գունար Վիգանդը
Հայաստանի եւ ԵՄ գլխավոր բանակցողներ Զոհրաբ Մնացականյանն ու Գունար Վիգանդը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-29

 

Հրավեր՝ Ռուսաստանին

 

Հոկտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասել էր, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 2003 թվականին Հայաստանում կայանալիք Cooperative Best Effort զորավարժությունների անցկացումը չպետք է անհանգստացնի Ռուսաստանին:

Սերժ Սարգսյանը Cooperative Best Effort 2003 զորավարժության բացմանը Սերժ Սարգսյանը Cooperative Best Effort 2003 զորավարժության բացմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Ռուս զինծառայողները կարող են անմիջական մասնակցություն ունենալ այդ զորավարժություններում: Ամեն դեպքում՝ մենք անպայման հրավեր կուղղենք Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը», - նշում էր Սերժ Սարգսյանը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-29

 

Տեր-Պետրոսյանի վերադարձը

 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ առաջին նախագահ, 62-ամյա Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ կմասնակցի 2008 թվականի նախագահական ընտրություններին:

Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007թ. հոկտեմբերի 26-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007թ. հոկտեմբերի 26-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ելույթ ունենալով Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես էր գործող իշխանությունների սուր քննադատությամբ, ովքեր, նրա խոսքով, «Հայաստանը վերածել են վտարանդի պետության, երրորդ աշխարհի երկրի»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-29

 

Ասոցացման օրակարգը

 

Հոկտեմբերի 26-ին Բրյուսելում կայացել էր Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ Հայաստան-ԵՄ բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել աշխատանքներ տանել Ասոցացման օրակարգ ձեւավորելու ուղղությամբ:

Հայաստանի եւ ԵՄ գլխավոր բանակցողներ Զոհրաբ Մնացականյանն ու Գունար Վիգանդը Հայաստանի եւ ԵՄ գլխավոր բանակցողներ Զոհրաբ Մնացականյանն ու Գունար Վիգանդը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Կողմերն արձանագրել էին, որ համաձայնեցված է ապագա համաձայնագրի նպատակների եւ ընդհանուր սկզբունքների, ինչպես նաեւ քաղաքական երկխոսության, արտաքին եւ անվտանգության քաղաքականության ու արդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի հիմնական մասը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին