Թոմաս դե Վաալը կարդում է Պողոս Վարդանյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
25962 դիտում

Թոմաս դե Վաալը կարդում է Պողոս Վարդանյանի վկայությունը


Թոմաս դե Վաալը
Թոմաս դե Վաալը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

 

Թոմաս դե Վաալը բրիտանացի լրագրող եւ գրող է:

 

«100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Պողոս Վարդանյանի վկայությունից:

 

 

Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

 

Կարինի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը վերապրած Պողոս Վարդանյանի վկայությունը

 

1916թ. հոկտեմբերի 2

Կարին

 

Գիշեր իջավ: Բանտում շատ անհարմար էր: Քրտինքը ջրի նման հոսում էր բոլորի ճակատից: Ոմանք նույնիսկ հանեցին իրենց վերարկուն, որ քամեն: Բոլորը ջուր էին ուզում: Ժանդարմները նավթի համար նախատեսված ամաններով ջուր էին բերում Եփրատից ու մեզ տալիս ախոռի դռան ցածր անցքից` վերցնելով 1-2 քուրուշ յուրաքանչյուր բաժակի համար: Սակայն միայն դռանը մոտ գտնվողներն էին կարողանում օգտվել դրանից: Մյուս ծայրում գտնվողները չէին կարողանում խմել: Անհնար էր քնել ու մենք արեւածագին էինք սպասում: Լույսը դեռ չէր բացվել, երբ կալանավորները օդը լցրեցին եկեղեցական արարողությամբ (կարդալով Առավոտ լուսո աղոթքը):

 

Լույսը բացվեց: Երկու զինվորներ ինձ հետախուզեցին, հափշտակեցին 138 քուրուշ, սակայն չգտան այն 14 ոսկե մետաղադրամները, որոնք կապված էին մեջքիս: Այնուհետեւ ժանդարմն ասաց ինձ. «Հե՛յ, հանի՛ր կոշիկներդ», «Բայց ես բոկոտն կլինեմ»,-պատասխանեցի ես, «Իմ կոշիկները հագիր»,- ասաց նա, «Դրանք հին են», - ասացի: «Դու չես հասցնի մաշել նույնիսկ հները»,- սպառնաց նա: Դա լսելով` առանց դիմադրության հանեցի կոշիկներս ու հագա նրա հները:

 

Պրոդյուսերներ՝ Արա Թադեւոսյան, Յուլիա Պետրոսյան Բոյլ

Նկարահանումը՝ Ռոսս Գոլդբերգ

Post Production` «Թումո» ընկերություն

 

Պողոս Վարդանյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

 

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան:

 

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին