Արփի Հարությունյան - Mediamax.am
Գլխավոր էջ
Սպորտ
Gastrovino
Հանրապետություն
Հեղինակներ
Հատուկ նախագծեր
հարցազրույցներ
off-the-record
Քաղաքականություն
Հատուկ նախագծեր
Հանրապետություն
«Համաշխարհային ռազմի պատմություն»
5/10/15
Դասավանդի՛ր, Հայաստան
Գիտամարդ
Նորագույն պատմություն
«Հատուկ թղթապանակ»
Պահոց
Պարզաբանում
Արխիվային հատուկ նախագծեր
«Երեւան. XX դար»
«Շարժում 1988/25»
Արարատ 73` վերելքի ուղին
100 seconds
Վանի հերոսամարտը
հայերեն տարբերակ
|
русская версия
|
english edition
հայերեն տարբերակ
русская версия
english edition
Հոկտեմբեր 13, 2024
մեդիամաքս ընկերությունը
Մեր մասին
Մարդիկ, Գաղափարներ, Տեսլական
Մեդիամաքս գործակալություն
Մեդիամաքս Մոնիտորինգ
Վերելքի ուղին
Կարծիքներ մեր մասին
Մեդիամաքս-ը YouTube-ում
Նախագծեր
«Երեւան. XX դար» գիրք
Հաղորդաշար` «Արմենիա» TV-ի համար
gt hackathon Armenia 2012
Yerevan Web Meetings
Pictures of home
Գյումրիի դպրոցի շինարարությունը
Hay Superstar հեռուստաշոուի հատուկ թողարկումը
Իէն Գիլանի համերգները Երեւանում
Պետ Քեշի վարպետության դասը
Armenia Grateful 2 Rock
Climbing the Dream!
Ես հաղթահարում եմ ճգնաժամը
Գործընկերություն “Այբ”-ի հետ
Հայաստան-ՆԱՏՕ առաջընթացի 10 տարիներ
“Ով ով է Հայաստանում”
Բանավեճ անվտանգության հարցերի շուրջ
“Եվրոպական Հանձնաժողովի Տեղեկատու”
Ինտերնետ-հոլդինգ
Banks.am
Job.banks.am
Itel.am
Bravo.am
Adver.am
ԶԼՄ-մոնիտորինգ
Մեդիաբրենդ
Մեր մասին
Մարդիկ, Գաղափարներ, Տեսլական
Մեդիամաքս գործակալություն
Մեդիամաքս Մոնիտորինգ
Վերելքի ուղին
Կարծիքներ մեր մասին
Մեդիամաքս-ը YouTube-ում
Նախագծեր
«Երեւան. XX դար» գիրք
Հաղորդաշար` «Արմենիա» TV-ի համար
gt hackathon Armenia 2012
Yerevan Web Meetings
Pictures of home
Գյումրիի դպրոցի շինարարությունը
Hay Superstar հեռուստաշոուի հատուկ թողարկումը
Իէն Գիլանի համերգները Երեւանում
Պետ Քեշի վարպետության դասը
Armenia Grateful 2 Rock
Climbing the Dream!
Ես հաղթահարում եմ ճգնաժամը
Գործընկերություն “Այբ”-ի հետ
Հայաստան-ՆԱՏՕ առաջընթացի 10 տարիներ
“Ով ով է Հայաստանում”
Բանավեճ անվտանգության հարցերի շուրջ
“Եվրոպական Հանձնաժողովի Տեղեկատու”
Ինտերնետ-հոլդինգ
Banks.am
Job.banks.am
Itel.am
Bravo.am
Adver.am
ԶԼՄ-մոնիտորինգ
Մեդիաբրենդ
հայերեն տարբերակ
русская версия
english edition
Անահիտ Ադամյան
Վազգեն Սարգսյան. Պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել
Հարութ Սասունյան
Երուսաղեմի պատրիարքարանը շահում է դատը՝ Թուրքիայում իր կալվածքները վերստանալու համար
նորություններ
հեղինակներ
հատուկ նախագծեր
հարցազրույցներ
հայերեն
|
русский
|
english
Մեր մասին
Մարդիկ, Գաղափարներ, Տեսլական
Մեդիամաքս գործակալություն
Մեդիամաքս Մոնիտորինգ
Վերելքի ուղին
Կարծիքներ մեր մասին
Մեդիամաքս-ը YouTube-ում
Նախագծեր
«Երեւան. XX դար» գիրք
Հաղորդաշար` «Արմենիա» TV-ի համար
gt hackathon Armenia 2012
Yerevan Web Meetings
Pictures of home
Գյումրիի դպրոցի շինարարությունը
Hay Superstar հեռուստաշոուի հատուկ թողարկումը
Իէն Գիլանի համերգները Երեւանում
Պետ Քեշի վարպետության դասը
Armenia Grateful 2 Rock
Climbing the Dream!
Ես հաղթահարում եմ ճգնաժամը
Գործընկերություն “Այբ”-ի հետ
Հայաստան-ՆԱՏՕ առաջընթացի 10 տարիներ
“Ով ով է Հայաստանում”
Բանավեճ անվտանգության հարցերի շուրջ
“Եվրոպական Հանձնաժողովի Տեղեկատու”
Ինտերնետ-հոլդինգ
Banks.am
Job.banks.am
Itel.am
Bravo.am
Adver.am
ԶԼՄ-մոնիտորինգ
Մեդիաբրենդ
հայերեն տարբերակ
русская версия
english edition
հեղինակներ
Արփի Հարությունյան
Լրագրող
Երեքշաբթի 21 Նոյեմբեր 2023 10:56
Անահիտն ասես իմ սեփական՝ մի կտոր Արցախը լիներ
Իմ վարձով տունը հինգերորդ հարկում էր՝ Էնգելսի փողոցում, որը հետո Ալեք Մանուկյան դարձավ։ Մեծ, երեք սենյականոց տուն էր՝ սպիտակ երկփեղկանի դռներով։ Երբ մութը փաթաթվում էր քաղաքին, մառախուղն էլ՝ գրկում պատուհանները, այդ փայտե, ճռռոցով բացվող դռներն ամուր փակում էի, որ գոյություն չունեցող տեսարաններ չմոգոնեի։ Աշնանը Շուշիից իջնող, Ստեփանակերտը պաշարող մառախուղը մի ուրիշ հմայք ու տխրություն էր բերում քաղաքին։ Հետո այդ մառախուղը ջրի կաթիլներով ապակիներին պատմություններ էր հյուսում։ Երևի, գլխին եկածն էր պատմում։
Չորեքշաբթի 1 Փետրվար 2023 17:45
Նախիջեւանի իմ գյուղը, մեր տուն մտնող միակ թուրքն ու պապիկիս կյանքի վերջին րոպեները
Ես եղել եմ Նախիջեւանում։Մինչեւ չորս տարեկան ամառներս Նախիջեւանում են անցել՝ Գողթն գավառի Ողոհի գյուղում։ Մեր բակ տանող, ճռռոցով բացվող դուռը փայտից էր, երկնագույն, ծլեփ տված ներկով։ Առջեւով աղբյուր էր հոսում՝ վրան փոքրիկ կամրջակ։ Ու ես սիրում էի այդ կամրջակին նստել, ջրից քարեր հավաքել, հետո նորից աղբյուրը նետել։ Մերոնց զարմացած հայացքները պիտի տեսնեիք, երբ պատմեցի, թե ինչեր եմ հիշում Նախիջեւանից։
Հինգշաբթի 9 Հունիս 2022 15:05
«Մեզ մենակ մի՛ թողեք»
Խրամորթում երկինքը, ասես, վրձնած լինի թանկարժեք յուղաներկով։ Ամպերի բամբակե ճերմակն ու երկնքի ծովերանգ կապույտը, իրար փաթաթված, էնքա՜ն սիրուն են լող տալիս գլխավերևում, որ աչքդ չես կարողանում կտրել։ Ու մեկ էլ զգում ես՝ ամպերը գրկած՝ սավառնում ես Արցախի՝ գեղեցկությունից շունչդ կտրող լեռների եզերքներով։
Երկուշաբթի 15 Հունիս 2020 15:46
Դիմակներ, որոնց տակ մեռնում են մեր ժպիտները
Մի քանի տարի առաջ Ամերիկա էի գնացել՝ ընկերներիս հյուր։ Տեսա այն քաղաքները, որտեղ նրանք ապրում էին կամ պլանավորել էին ինձ տանել։ Երբ հետ եկա, բոլորը հարցնում էին՝ հը՞, Նյու Յորքը «վերջն» էր, չէ՞։ Ասում էի՝ հա, իսկապե՛ս «վերջն» էր, աշխարհի՛ վերջը։ Իսկ Վաշինգտո՞նը՝ հետաքրքրվում էին։ Իսկ Վաշինգտոնը՝ աշխարհի սկիզբը՝ նո՛ր աշխարհի։
Երկուշաբթի 27 Ապրիլ 2020 10:31
Ամերիկացի Ադամի հայկական խոհերը
Իմ ընկեր Նունեն ամուսնացավ, Ամերիկա գնաց։ Մի դասարանից էինք` «Քվանտում» էինք սովորում։ Նույն նստարանին էինք նստում, սիրուն հայերեն խոսում, կարդացած գրքերը պատմում իրար, բառախաղերով սարկաստիկ հումորներ անում, միասին բանաստեղծություններ գրում՝ մի քառատունը՝ ես, մյուսը՝ ինքը։ Ընկեր Կիրակոսյանը՝ մեր հայերենի ուսուցիչը, մի անգամ կարդաց, իրեն բնորոշ ժպիտով հասկացրեց, որ լավ ենք գրել, փոխանցեց «Քվանտ» թերթի խմբագրին, որ հրապարակեն։ Տպագրեցին։ Մենք էլ ուրախացանք։ Բարի, լիրիկական բանաստեղծություն էր ծովի ու սիրո մասին։ Հետո մոռացանք էդ բանաստեղծության մասին ու հիշեցինք, երբ արդեն ամուսնացել, երեխաներ էինք ունեցել։
Երեքշաբթի 31 Մարտ 2020 18:25
Մեր Լեւոնի ու մեր բոլորի Արիանան
Ես Արիանային չեմ ճանաչում։ Երբեւէ անձամբ տեսած էլ չկամ։ Բայց հետեւում էի նրա ու Լեւոնի սիրուն։ Հետեւում ու մտածում էի՝ ինչ սիրուն է նրանց սերը։
Հինգշաբթի 19 Մարտ 2020 18:04
Եկավ համավարակը եւ իմ մեջ ճանաչեցի խիստ տատիկիս
Մեր գյուղի տան «մեղուների սենյակում» պապիկս պարկերով չորահաց էր պահում։ Մեղվի փեթակներն այնտեղ էին ձմեռում, դրա համար էլ սենյակի անունը դրել էինք «մեղուների»։ Ամեն անգամ սեղանից վեր կենալիս՝ պապիկս հավաքում էր հացի կտորտանքն ու, շարելով սրեճաքի՝ ուռենու ճյուղերով գործած պատգարակի վրա, արեւին տալիս։ Չորացնում էր ու ամբարում պարկերում։ Երբ հարցնում էինք՝ ա՛յ պապի, ինչի՞ ես պարկերը լցնում, ախր ամեն ինչ կա խանութներում, էլ առաջվանը չի, ասում էր՝ ի՞նչ իմանաս՝ վաղը ինչ կլինի, թող ունենանք։
ՈՒրբաթ 7 Փետրվար 2020 18:37
Երեկոյան պապան տուն եկավ մի «պալոչկա» երշիկով…
Այսօր կլիներ երրորդ օրը, որ հեռախոսը կզնգար, ու ես չէի մտնի խանութ։ Խանութը մեր շենքի առաջին հարկում է, բայց օրվա ավարտին մեկ ավել գործողությունն անգամ աչքիդ այնքան մեծ է երեւում, որ հետաձգում ես մինչեւ վաղը, հետո՝ հաջորդ օրը, ապա՝ մյուս օրը։ Այսօր հետաձգման վերջին օրն էր։
Չորեքշաբթի 11 Դեկտեմբեր 2019 17:05
Վերջին պապիկս իր հետ տարավ բոլորիս մանկությունը
Մորական կողմի պապիկս փակեց աչքերը։ Տատիկ-պապիկներիս մեջ վերջին պապիկն էր։ Մի քանի օր առաջ մաման զանգեց, թե պապիկդ լավ չի։ «Այսինքն ի՞նչ վիճակում ա, մա՛մ» հարցիս պատասխանեց, թե «Խաչիկ պապիկիդ պես պառկած ա»։ Իսկ դա նշանակում էր, որ հաշված ժամեր, լավագույն դեպքում՝ օրեր էին մնացել։
Երեքշաբթի 19 Նոյեմբեր 2019 16:50
Հե՛րթ կանգնիր. արժանապատիվ ու սիրուն ծերանալու ճանապարհը
Շենքի դուռը բացեցինք, հասանք աստիճաններին ու այն է՝ պիտի ասեի, որ ինչ-որ մեկը ծաղիկները մոռացել է շքամուտքում, երբ ընկերուհիս ուրախ-ուրախ մոտեցավ դույլին ու մի փունջ սպիտակ վարդ վերցնելով՝ բարձրացավ. մի առիթով նրան պատմել էի, որ սպիտակ վարդեր շատ եմ սիրում։ Գերմանիայում մարդիկ չեն սիրում թափել այն, ինչ իրենց այլեւս հարկավոր չէ, իսկ մեկ ուրիշին պետք կգա կամ կուրախացնի։ Շենքի առաջին հարկում, պարզվում է, ծաղիկներ էին վաճառում ու օրվա ավարտին այն, ինչ չէր վաճառվում, դնում էին շքամուտքում՝ ջրով լի դույլի մեջ։
Երեքշաբթի 1 Հոկտեմբեր 2019 15:48
Գերեզմաններ՝ «առաջ տված» բալկոններով
Լույսը նոր էր բացվել, մենք էլ դեռ քնած էինք, երբ դաշնամուրի վրայի լարով հեռախոսը զնգաց։ Կանաչ, քաշովի համարներով հեռախոս էր։ Սիրտս սկսեց արագ խփել․ դե՜, որպես կանոն, վաղ առավոտյան զանգերը չարագույժ են լինում։ «Բարեւ ձեզ, դուք Խաչիկի ի՞նչն եք»՝ հարցրին։ «Թոռը։ Ւսկ ի՞նչ է եղել»՝ ասացի։ «Մարիան ասեց՝ փոխանցեմ, որ Խաչիկին ինսուլտ է խփել»՝ իմ ու գյուղի «կոմուտատորի» զրույցն այդքանով ավարտվեց։ Մարիան էլ տատիկս է։ Մաման սփրթնած դեմքիցս հասկացավ, որ զանգը գյուղից էր։
Երեքշաբթի 10 Սեպտեմբեր 2019 16:54
Այդ օրվանից Վանուշ պապիկի խնձորներն այլեւս չգողացանք
Ես մեր գյուղի սառը, ծաղկավոր սպիտակեղենով անկողնում քնած էի, երբ Վանուշ պապիկի կինը մահացավ։ Այդ առավոտ մեր գյուղի տանը բոլորն արթնացել, պատշգամբի դուռը փակել, շշուկով էին խոսում։ Տատիկը սովորաբար շուշաբանդի (այդպես էին գյուղում ասում) փայտե, ծլեփներ տված երկփեղկանի դուռը բաց էր թողնում, որ տունն օդափոխվի։ Ու նաեւ գիտեր, որ սիրում եմ սառը օդին քնել՝ բրդյա վերմակով փաթաթված։ Գիշերվա՝ գյուղը ցեխի մեջ խորտակող անձրեւից հետո այգու ցողաթաթախ ու ռունգերդ ծակող օդը հասնում էր ննջարան, ու մենք ամռան կեսին կուչ էինք գալիս բրդյա վերմակի տակ։
Երկուշաբթի 26 Օգոստոս 2019 10:22
Մեր տան ծառա՞ն է մայրս
Մամաս լավ գիտեր՝ ով որ ժամին է արթնանալու, նախաճաշելու, տանից դուրս գալու, տուն հասնելու, ճաշելու, դաս ու գործ անելու, քնելու։
Չորեքշաբթի 10 Հուլիս 2019 18:01
Մենք «ոչ գիժն» էինք, նա՝ «գիժը»
Մեր շենքի բակում մի տղա կար, բոլորն ասում էին՝ թաղի գիժն է։ Անունը չեմ հիշում, որովհետեւ անունով դիմող չկար։ Որեւէ մեկը ճիշտ տարիքը չգիտեր. տեսքից դժվար էր գուշակել՝ մեծ է, բայց փո՞քր է երեւում, թե՞ հակառակը։ Բարի, խելոք տղա էր։
7 Ապրիլ 2019 08:55
«Գե՛ւ, դեդեն չի մահացել, երկինք ա բարձրացել»
Գեւը 7 տարեկան էր, երբ պապիկը մահացավ։ Հիվանդ էր։ Գեւը գիտեր, որ իր պապիկը տարբերվում է մյուսներից՝ դժվար է քայլում, դժվար է խոսում, դժվար է ուտում։ Երբեք չէր ասում՝ բա ինչո՞ւ է պապիկը հիվանդ։ Բայց երբեմն նկատում էի՝ լուռ հետեւում է պապիկի շարժումներին։ Երբ հարցնում էի՝ «Ի՞նչ է եղել, Գե՛ւ», ասում էր՝ «Ոչ մի բան, մա՛մ, գնացի խաղալու»։ Ու գնում էր խաղալու։ Մենք էլ մտածում էինք, թե Գեւը փոքր է, ի՜նչ է հասկանում որ։
Չորեքշաբթի 13 Մարտ 2019 14:29
Մղձավանջ, որ կոչվում է «ռեմոնտ»
ՈՒրբաթ 22 Փետրվար 2019 14:25
Մեր գյուղի թախտը, Մխիթար սպարապետն ու Spider-Man-ը
Մեր գյուղի տանը՝ պատի տակ թախտ կար: Բոլոր գյուղերի բոլորի տներում՝ ինչ-որ մի անկյունում, պատի տակ, մի թախտ լինում է՝ չոր, վրան նախշավոր կարպետ, մութաքա ու ինչ-որ մի գիրք: Մերն էլ չէր տարբերվում: Իմ սիրած անկյունն էր՝ վառարանի մոտ, կողքին՝ պատուհան, որը չէր բացվում: Խոսքը մեր մեջ, բոլոր պատուհանները զմռսված էին, ճաղապատ, չէին բացվում: Թուրքի տներ էին: Մեզ այդպես էին ասում մեծերը: Ու այդ ձեւակերպումը նաեւ պատասխանում էր հարցին, թե ինչու պատուհանները չեն բացվում:
Երեքշաբթի 29 Հունվար 2019 17:58
Ահա թե ինչու Հայաստանում վաճառողուհիները չեն ժպտում
Ես մոլեր չեմ սիրում: Մի տեսակ քաղքենի ցուցամոլություն կա այնտեղ` հայաստանյան իրական կյանքից խիստ տարբերվող`թե՛ էությամբ, թե՛ բովանդակությամբ, թե՛ տրամաբանությամբ: Իհարկե, ամբողջովին խուսափել էլ չի ստացվում, բայց, եթե կարող եմ, օրինակ, գուլպա գնել Դավիթաշենի սովորական խանութից, հենց այնտեղից էլ գնում եմ: Անկեղծ՝ մղումս փոքր ու միջին բիզնեսը խթանելը չէ, այդ առումով ես ինձ առաքյալ չեմ համարում, թեեւ լավ կլիներ, բայց նախընտրում եմ ամենօրյա գնումներն անել փոքր խանութներից:
ՈՒրբաթ 7 Դեկտեմբեր 2018 14:26
Մոմերը վառեցին, ու տան մեծերը սկսեցին հեկեկալ
Այդ օրը տատիկիս տանն էինք՝ Քանաքեռում: Ուրախ էինք, շա՜տ ուրախ: Դե՜, փոքր էինք, տխրելու պատճառ չունեինք: Մամայենք սուրճ էին խմում, ասում-խոսում, մենք էլ վազվզում էինք, խաղում, ծիծաղում: Մեկ էլ հատակը գնաց-եկավ, ու մերոնք սարսափահար, իրար խառնված, մեզ դուրս հանեցին տանից: Քիչ հետո պապան եկավ հեւիհեւ` ներկոտ վրձինները մեքենայում: Պապան նկարիչ է, ցերեկը միշտ նկարում է, իսկ երեկոյան հատուկ նյութերով լվանում վրձիններն ու տուն գալիս: Այսպես՝ արդեն 45 տարի: 35-ին ես էլ եմ ականատես եղել, հիշում եմ 31-ը: Ու ամեն անգամ, երբ պիտի շտապ դուրս գար արվեստանոցից, ներկոտ վրձինները վերցնում էր իր հետ, որ տանը լվանար, չփչանային: Հենց պապային տեսա վրձինների տրցակով, հասկացա, որ էլի մի բան եղել է: Վազեցի, փաթաթվեցի ոտքերին: Պապան մամային կանչեց մի կողմ ու ականջին ինչ-որ բան շշնջաց: Մաման գունատվեց:
Երկուշաբթի 26 Նոյեմբեր 2018 09:18
Ավտովթարից հետո, կամ ապրե'ք, քանի դեռ ուշ չէ
Այդ օրը ե՛ս պիտի տղայիս վերցնեի դպրոցից: Գործերս չէի հասցնում, ինքս ինձ փնթփնթում էի, թե էլի ամեն ինչ կիսատ մնաց: Հեռախոսից աչք չկտրելով՝մտա վերելակ: Ով գիտի, հարեւաններին էլ չնկատեցի, որ մարդավարի բարեւ տամ: Նստեցի մեքենան. զանգ՝ զանգի հետեւից:
Լրահոս
Հատուկ ռեպորտաժներ
| Հոկտեմբեր 12, 2024 22:30
Ֆիլիպ Վոլքի «ուղեւորությունը» UWC Dilijan-ից ՎԶԵԲ
«Գրքերի տաղավար»
| Հոկտեմբեր 12, 2024 11:00
Անավարտ երկիրն ու հակասությունների կծիկ մարդը՝ Հովիկ Չարխչյանի նոր վեպում
Արտաքին քաղաքականություն
| Հոկտեմբեր 11, 2024 11:36
«Արեւմուտքը Հայաստանի համար համապարփակ ռազմավարություն չունի»
Մեր ընտրանին
Պատմության գաղտնիքները պարփակող Եղեգիսի հրեական գերեզմանատունը
«Փորձում ենք սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում»
Մյուռոն. 2000-ամյա սուրբ յուղը եւ ազգային կնիքը
Նախագծի մասին
|
Կապ
|
Օգտագործման կարգ
|
Գովազդ
8