Armenian Geographic-ը երեխաների համար արշավներ է սկսել - Mediamax.am

3834 դիտում

Armenian Geographic-ը երեխաների համար արշավներ է սկսել


Տիգրան Վարագը՝ երեխաների հետ Արագածի Քարե լճի մոտ
Տիգրան Վարագը՝ երեխաների հետ Արագածի Քարե լճի մոտ

Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` Armenian Geographic

Երեխաների արշավը Արագածում
Երեխաների արշավը Արագածում

Լուսանկարը` Armenian Geographic

Երեխաների արշավը Արագածում
Երեխաների արշավը Արագածում

Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` Armenian Geographic

Փոքրիկ արշավորդը Արագածում
Փոքրիկ արշավորդը Արագածում

Լուսանկարը` Armenian Geographic

Կարեն Սարգսյանը՝ երեխաների հետ Ամբերդում
Կարեն Սարգսյանը՝ երեխաների հետ Ամբերդում

Լուսանկարը` Armenian Geographic


Armenian Geographic-ը վերջերս նոր նախագիծ է սկսել՝ քայլարշավներ եւ վրանային ճամբարներ հատուկ երեխաների համար։ Նպատակն է երեխաների մոտ սերը դեպի բնություն ձեւավորել փոքրուց՝ ծանոթացնելով նրանց երկրի աշխարհագրությանը ու պատմությանը։ Բացի ճանաչողական բնույթից, նախագծի հեղինակները կարեւորում են նաեւ փոքրիկների ֆիզիկական ակտիվությունը՝ հատկապես արտակարգ դրության այս պասիվ շրջանում։ Արդեն հինգ մանկական արշավ կազմակերպվել է, հաջորդ շաբաթվանից էլ առաջին անգամ կսկսվեն վրանային հինգօրյա ճամբարները։

 

Armenian Geographic նախագծի հեղինակ Տիգրան Վարագը մանկական արշավային ակումբը հիմնել է ընկերոջ՝ Կարեն Սարգսյանի հետ։ Վերջինս 14 տարվա լողի մարզիչ է ու երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ունի։ Մանկավարժական փորձ ունի նաեւ Տիգրանը՝ մինչ Armenian Geographic նախագիծը հիմնելը, նա աշխարհագրության ուսուցիչ է աշխատել։

Կարեն Սարգսյանը՝ երեխաների հետ Ամբերդում Կարեն Սարգսյանը՝ երեխաների հետ Ամբերդում

Լուսանկարը` Armenian Geographic

«2010-2011 թվականներին, երբ «Մխիթարյան» կրթահամալիրում էի աշխատում, երեխաներին հաճախ էի արշավների տանում։ Armenian Geographic-ը սկսելուց հետո միշտ էլ ուզում էի մանկական արշավներ անել, բայց անընդհատ չէր ստացվում։ Քանի որ 2020-ի ամռանն ազատ ժամանակ ունեցանք, որոշեցինք հիմնել ArmGeo-ի մանկապատանեկան ակումբը»,-ասում է Տիգրանը։

 

 

Այս նախաձեռնության համար ուրախ են հատկապես ծնողները, որովհետեւ արշավը երեխաներին համակարգչից կտրելու լավագույն միջոցներից է։ Ըստ նախաձեռնության հեղինակների՝ հիմա շատ լավ առիթ է երեխաներին արշավ ուղարկելու․ չէ՞ որ արտակարգ իրավիճակի ժամանակ նրանք հիմնականում տանը փակված են։

 

 

Մեծերի ու փոքրերի արշավները բավականին տարբերվում են։ 2012-ից պարբերաբար արշավներ կազմակերպող Տիգրանը, որպես առաջին տարբերություն, ընդգծում է՝ եթե մեծերն արշավների գալիս են գիտակցված, ապա երեխաներին բերում են ծնողները։

Երեխաների արշավը Արագածում Երեխաների արշավը Արագածում

Լուսանկարը` Armenian Geographic

«Մեծ տարիքում դու ես ընտրում այդ արշավն ու միանում խմբին, գիտես՝ հնարավոր է դժվար լինի, սար բարձրանաս, երկար քայլես, իսկ երեխաների դեպքում 20-30 տոկոսն ինքնուրույն չի որոշում ու չի պատկերացնում՝ ուր է գնում: Գուցե այդ երեխան նախընտրել էր տանը նստեր ու համակարգչով խաղալ, բայց նրան բերել են արշավի։ Նրանց շատ դժվար է դուրս բերել առօրյայից ու հասկացնել, որ ծնողները նրան ոչ թե պատժել են ու բերել տանջվելու, այլ նա հիմա լավ տեղում է, բնությունը լավ բան է, քայլելը տանջանք չէ։

 

Կազմակերպչական տեսանկյունից նույնպես տարբերություններ կան, մանկականի դեպքում ուղեկցորդները թվով ավելի շատ են։ Սովորաբար խմբում մոտ 20 երեխա է լինում։

Լուսանկարը` Armenian Geographic

Տարբեր են նաեւ խոսակցության թեմաները, փոքրիկները հաճախ մեզ անհասկանալի տերմիններով խաղերից են խոսում, որից նրանք բոլորը տեղյակ են։ Ընդմիջումներին էլ TikTok հավելվածով տեսանյութեր են նկարում, ինչը մեծերի արշավների դեպքում երբեք չես տեսնի»,-պատմում է Տիգրանը։

 

Armenian Geographic-ի մանկական արշավները շարունակական են լինելու, կազմակերպվելու են նույնիսկ ձմռանը։ Նպատակն է երեխաների համար լուրջ ակումբ ստեղծել, որտեղ նրանք մեծերի նման արշավն իրենց կյանքի հոբբին կհամարեն. ով սիրելով է գնում արշավի, կշարունակի գնալ ու ավելի մեծ արդյունքների հասնել, ով չի սիրում, դուրս կմնա։

Երեխաների արշավը Արագածում Երեխաների արշավը Արագածում

Լուսանկարը` Armenian Geographic

«Մեր նպատակն է զարգացնել արշավային մշակույթը, ուզում ենք մարդկանց մեջից հանել շաբաթ կիրակին միայն «խորոված-քաբաբով» անցկացնելու սովորությունը։ Արշավն ընդամենը հանգիստ է. ոչ սպորտ է, ոչ գագաթների նվաճում, այլ հանգստի տեսակ է։ Երբ մարդ ասում է բնություն, հաճախ պատկերացնում են՝ գնալ մի տեղ, «բեսեդկա» գտնել ու սեղան գցել։

Փոքրիկ արշավորդը Արագածում Փոքրիկ արշավորդը Արագածում

Լուսանկարը` Armenian Geographic

Լավ կլիներ, որ հենց դպրոցներն աշակերտների համար պարբերաբար արշավներ կազմակերպեին, որոշ մասնավոր դպրոցներ նման նախաձեռնություններ իրականացնում են, բայց ցանկալի է՝ բոլոր դպրոցներում դա լիներ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, օրինակ, կարող է համագործակցել պրոֆեսիոնալ ուղեկցորդների հետ, որոնք ամեն ամիս մեկ դպրոցի արշավի կտանեն։ Քանի դեռ նման նախաձեռնություն չկա, մենք ենք փորձում դա անել»,- ասում է Armenian Geographic նախագծի հեղինակը։

 

Armenian Geographic-ի հետ կարող եք կապ հաստատել ֆեյսբուքյան էջի միջոցով:

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին