Տիգրան Լորսաբյան. Երկրի ամբողջ պատմությունը մի կտոր ապարի մեջ է - Mediamax.am

exclusive
20603 դիտում

Տիգրան Լորսաբյան. Երկրի ամբողջ պատմությունը մի կտոր ապարի մեջ է


Տիգրան Լորսաբյանը Գերմանիայում
Տիգրան Լորսաբյանը Գերմանիայում

Լուսանկարը` Տիգրան Լորսաբյանի արխիվից

Տիգրան Լորսաբյանը
Տիգրան Լորսաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Լորսաբյանը
Տիգրան Լորսաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Լորսաբյանը
Տիգրան Լորսաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Լորսաբյանը
Տիգրան Լորսաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Լորսաբյանը
Տիգրան Լորսաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Լորսաբյանը
Տիգրան Լորսաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Տիգրան Լորսաբյանի արխիվից

Տիգրան Լորսաբյանը
Տիգրան Լորսաբյանը

Լուսանկարը` Տիգրան Լորսաբյանի արխիվից

Տիգրան Լորսաբյանը Գերմանիայում
Տիգրան Լորսաբյանը Գերմանիայում

Լուսանկարը` Տիգրան Լորսաբյանի արխիվից

Տիգրան Լորսաբյանը Գերմանիայում
Տիգրան Լորսաբյանը Գերմանիայում

Լուսանկարը` Տիգրան Լորսաբյանի արխիվից


Մեդիամաքսը շարունակում է «Գիտամարդ» նախագիծը: Խորագիրը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ: Ինչո՞վ է զբաղվում գիտնականը, ո՞րն է նրա առօրյա գործունեությունը եւ որո՞նք են գիտությամբ զբաղվելու մոտիվացիաները: Նախագծի նպատակն է բարձրաձայնել գիտության առաջընթացի եւ հաջողությունների, գիտություն-հասարակություն-տնտեսություն կապի կարեւորության մասին, մասսայականացնել գիտությունն ու բարձրացնել հանրային հետաքրքրվածությունը:

 

Տիգրան Լորսաբյանը «ժամանակի մեքենայի» սեփական տարբերակն ունի. 600 մլն տարի հետ է գնում, ուսումնասիրում երկրի ընդերքն ու պատմության ընթացքի գիտական պատկերը կազմում:

 

Լոռու մարզի Ճոճկան գյուղում, ֆիզիկոսի ընտանիքում ծնված Տիգրանը փոքր տարիքում քարեր էր հավաքում, բայց ոչ այն քարերը, որոնք կարող էին գրավել իրենց համաչափությամբ կամ գեղեցկությամբ: Ճոճկանի ձորերում փայլարային ապարներ կային, երբ արեւն ընկնում էր դրանց վրա, փայլում էին: Տիգրանը կարծում էր, որ քարերի աչք ծակող փայլի գաղտնիքը դրանց՝ ոսկի լինելու մեջ է:

Տիգրան Լորսաբյանը Տիգրան Լորսաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քարերի հանդեպ սերն ու երազանքի մասնագիտությունը

 

Քարերի հանդեպ հետաքրքրասիրությունը չէր, սակայն, որ նրան բերեց ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետ: Ֆիզիկոս հայրը պնդում էր, որ որդին իր ճանապարհով գնա: Սակայն ընդունելության քննությունների արդյունքներում մեկ միավորի պակասը ճակատագրական եղավ: 

 

«Ընդունվեցի ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետ, որը նշել էի վերջին հայտով: Իրականում այդքան էլ տեղեկություն չունեի այդ ֆակուլտետի եւ մասնագիտության մասին: Պարզվեց, որ դա իմ երազանքի մասնագիտությունն է, որի մասին չգիտեի: Բնությունից ներշնչված եմ եղել դեռ մանկուց, չգիտեի, որ հենց այդ մասնագիտությունն է զբաղվում բնության գաղտնիքներով: Հրաբուխներ, տարբեր երկրաբանական պրոցեսներ, որ ինձ միշտ հետաքրքրել են, ուսումնասիրեցի համալսարանական տարիներին»,- պատմում է նա:

Տիգրան Լորսաբյանը Տիգրան Լորսաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մասնագիտության մեջ Տիգրանին գրավում է այն, որ մարդն այդտեղ ազատ է, դեմ առ դեմ բնության հետ. «Ցանկացած մարդու մեջ երկրաբանությունը նստած է, որովհետեւ մենք բնության մի մասնիկն ենք: Բոլորովին այլ հոգեվիճակ է, դու ստիպված չես անընդհատ նստել լաբորատորիայում: Երկրաբանությունն այն բացառիկ մասնագիտություններից է, որը բազմաժանր է, տարբեր ուղղություններ ունի: Հետաքննիչի մասնագիտություն է. մեր քննման առարկան էլ մայր երկիրն է: Մեզ համար ամբողջ պատմությունը մի կտոր ապարի մեջ է»:

 

Տիգրանի ընտրած ուղղությունն է պետրոլոգիան, երկրաքիմիան եւ միներալոգիան:

 

Հայկական ապարները՝ գերմանական լաբորատորիայում

 

Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատողի ուսումնասիրության տարածքն ընդգրկում է ամբողջ Ծաղկունյաց լեռնաշղթան` մոտ 600 կմ քառակուսի մակերեսով, որտեղ Հայաստանի հնագույն ապարներն են: Երիտասարդ հետազոտողի նպատակն էր որոշել այդ ապարների հասակը եւ առաջացման մեխանիզմները, փուլերն ու փոփոխությունները, ինչպես նաեւ այն, թե Հայաստանի ընդերքում ինչ կա այսօր:

Լուսանկարը` Տիգրան Լորսաբյանի արխիվից

Նմուշները վերցնելու դաշտային աշխատանքներն ինստիտուտի թիմով են անում, այնուհետեւ հետազոտություններն ամբողջությամբ Գերմանիայում է կատարում՝ Ֆրայբերգի տեխնիկական համալսարանում:

 

«Այնտեղ ապարները բարակ շերտերով կտրեցինք` շլիֆներ պատրաստելու նպատակով: Դրանք կպցվում են ապակուն, ստանում ենք ապարի կտորը՝ շատ թափանցիկ վիճակում, որը հնարավոր է ուսումնասիրել միկրոսկոպի տակ: Շլիֆների պատրաստումին հաջորդեց դրանց նկարագրումը, ապա հետազոտվելիք միներալների ընդգծումը: Ինձ հետաքրքրում էր ապարների թերմոբարոմետրիան եւ հասակի որոշումը: Հասակի որոշման համար մոնացիդ միներալն էր հարկավոր, որը մեր ապարներում այնքան փոքր էր, որ անհնար էր սովորական միկրոսկոպով գտնել: Սկսեցինք օգտագործել էլեկտրոնային միկրոսկոպ: Այդ դեպքում օրերով աչքով փնտրելու անհրաժեշտություն չկա, սարքն ավտոմատ գտնում է դրանք: Այնուհետեւ էլեկտրոնային միկրոզոնդով չափումներն իրականացրեցինք: Այդ տվյալները հետագայում օգտագործվեցին բացարձակ հասակի որոշման եւ թերմոբարոմետրիայի համար»,- պատմում է Տիգրանը:

Տիգրան Լորսաբյանը Գերմանիայում Տիգրան Լորսաբյանը Գերմանիայում

Լուսանկարը` Տիգրան Լորսաբյանի արխիվից

Ժամանակակից սարքավորումների ու մասնագետների խնդիրը

 

Տիգրան Լորսաբյանը նկատում է, որ Հայաստանում նման չափումներ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ չկան, ինչի համար էլ այդ ուսումնասիրություններն արել է Գերմանիայում: Այդ սարքավորումներն ունենալը մեծ ծախսերի հետ է կապված, բացի այդ՝ մասնագետներ եւս չկան:

 

Տիգրան Լորսաբյանը կարծում է, որ եթե Հայաստանի գիտնականները պետության հույսին մնան, առաջատար գիտություն չենք ունենա:

 

Գիտնականի բնորոշմամբ, երկրում այսօր մեծ խնդիր է նոր ստանդարտներով լաբորատորիաների հարցը. Հայաստանում չկան ժամանակակից սարքավորումներ: Մյուս խնդիրն այն է, որ եթե նույնիսկ այդ լաբորատորիաները լինեին, դրանք շահագործողներ չկան: Հայաստանը չունի այդ սարքավորմներին տիրապետող գիտնականներ եւ նրանց վերապատրաստելու խնդիրն էլ է առաջ գալիս: Հարց է նաեւ այն, թե ինչպես կարող են գիտնականները գումար վաստակել, որպեսզի միայն գիտությամբ զբաղվելու մասին մտածեն:

 

«Գերմանիայի այն համալսարանում, որտեղ ես կատարեցի իմ ուսումնասիրությունը, գիտնականները կախված չէին միայն իրենց աշխատավարձից: Ամեն մի ուսանող այնտեղ կցվում էր ինչ-որ ընկերության, որի համար ուսումնասիրություններ էր անում: Այնտեղ հետազոտական կենտրոնը եւ ընկերությունները համագործակցում են: Մինչդեռ Հայաստանում փորձում են հիմնականում ֆունդամենտալ գիտության մեջ աշխատել, իսկ ընկերություններին կարող են հետաքրքրել միայն կիրառական ուղղվածության աշխատանքները: Նորից այստեղ ծագում է մասնագետների հարցը, չունենք այնպիսի մասնագետներ, որոնք փորձ ունեն կիրառական երկրաբանության մեջ: Խնդրի մեկ այլ կողմն էլ այն է, որ չկա մեկը, որը ընկերություններին կշահագրգռի ֆինանսավորել գիտությունը:  Այսօր ընկերություններն ունեն իրենց լաբորատորիաները, որտեղ կատարում են ստանդարտ հետազոտություններ»:

Տիգրան Լորսաբյանը Տիգրան Լորսաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆունդամենտալ եւ կիրառական գիտությունների կապը

 

Երիտասարդ գիտնականը ցավում է, որ երկրաբանությունը Հայաստանում կատաստրոֆիկ վիճակում է. «Իմ ուղղությունը՝ պետրոլոգիան ֆունդամենտալ գիտություն է, առանց որի անհնար է հանքային երկրաբանության զարգացումը, ինչը մեր երկրի համար շատ կարեւոր է: Առաջին հայացքից հնարավոր է՝ բացի գիտնականից ոչ մեկի համար հասկանալի չլինի այն, թե ինչքանով է կարեւոր Հայաստանի երկրաբանական փուլերի զարգացման ուսումնասիրությունը: Ֆունդամենտալ գիտությունից անմիջապես օգուտ քաղելն անհնար է, բայց դրանից է բխում կիրառական ուղղությունների ուսումնասիրությունն ու զարգացումը: Գիտությունը ստեղծվել է, որպեսզի օգնի մարդկության կենցաղային վիճակի բարելավմանը: Գիտությունը երկար ժամանակ է պահանջում, հենց վաղը արդյունքներ ակնկալել պետք չէ: Բացի այդ, ճիշտ չէ միայն կիրառական ուղղությունների մասին մտածելը: Կիրառականը հիմնվում է ֆունդամենտալ ուղղությունների վրա»:

 

Մյուս կողմից, Տիգրանը նկատում է, որ այսօր հնարավոր չէ գերազանց վիճակում պահել ֆունդամենտալ գիտությունը, եւ գոնե պետք է պահել այն հիմանական ուղղությունները, որոնց հիման վրա կարելի է զարգացնել կիրառականը եւ օգուտ բերել երկրին:

 

Ֆոտոխցիկը՝ գիտնականի ձեռքին

 

Մինչ երկրաբանի մասնագիտություն ստանալը՝ Տիգրան Լորսաբյանը զբաղվում էր լուսանկարչությամբ: 8-րդ դասարանում էր սովորում, երբ տարվեց դրանով:

Տիգրան Լորսաբյանը Տիգրան Լորսաբյանը

Լուսանկարը` Տիգրան Լորսաբյանի արխիվից

«Հայրս էլ է նկարում, իրենից վարակվեցի: Խորացա ու սկսեցի աճել: Իմ լուսանկարից երեւում է, որ ֆոտոխցիկը եղել է երկրաբանի ձեռքին: Վերջերս բնապատկերներ շատ չեմ անում, բացառիկ տեսարաններ պետք է լինեն, որ ոգեշնչվեմ, նկարեմ: Իսկ ինչո՞վ է օգնում երկրաբանությունը, կարող եմ ասել, որ ես իմ մասնագիտության շնորհիվ զգում եմ բնությունը: Ենթադրենք ամպեր եմ տեսնում, գիտեմ երկու ժամ անց այդ ամպերը որ կետում ինչ դիրք են ունենալու, եւ ինչքան լավ տեսարան կարող եմ ֆիքսել: Իմ ուզած դիրքն եմ ընտրում եւ սպասում եմ մայրամուտին: Ֆոտոներին գիտականորեն եմ մոտենում: Իմ ամեն մի բնապատկերը գիտություն է ներկայացնում, օրինակ՝ ամպերի կուտակում կամ բնության այլ երևույթ: Փորձում եմ բնությունն իմ լուսանկարներում գիտականորեն ներկայացնել»,- ժպտում է նա:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի եւ Տիգրան Լորսաբյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին